«Սանջայ Դատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9]]թ → 9]] թ (22) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրությունը ==
Սանջայ Դատը ծնվել է դերասան [[Սունիլ Դատ]]ի և դերասանուհի [[Նարգիս]]ի ընտանիքում: Ունի երկու քույր`քույր՝ քաղաքական գործիչ [[Պրիյա Դատ]]ը և Նամրատա Դատը: Նրա մայրը`մայրը՝ Նարգիսը, մահացել է [[1981]] թ-ին`ին՝ [[քաղցկեղ]]ից, այդպես էլ չկարողանալով դիտել որդու դեբյուտային [[ֆիլմ]]ը:
 
Առաջին անգամ Սանջայ Դատը նկարահանվել է 1981 թ-ին`ին՝ «Ռոկի» կինոնկարում, որի սցենարը հատուկ գրվել էր Սանջայ Դատի կինոդեբյուտի համար: Այդ ֆիլմի հետ մեծ հույսեր էին կապում, սակայն այն հաջողություն չունեցավ: [[1986]] թ-ին Սանջայ Դատը նկարահանվեց [[Մահեշ Բհատ]]ի «Անուն» կինոնկարում, որը նրան հանրաճանաչ դարձրեց: Այնուհետև ի հայտ եկան նոր դերեր, որոնք բավականին հաջողված էին: Այդպիսի ֆիլմերից էին «Հետապնդում» ([[1991]] թ.) և «Իմ սիրելին» (1991 թ.) կինոնկարները:
 
[[1993]] թ-ին [[Մավրիկիոս]]ում նկարահանվող «Վրեժխնդրություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սանջայ Դատին մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք պահելու համար (ինքնաձիգ [[ԱԿ-47]] և [[ատրճանակ]]), որը նա ձեռք էր բերել 1993 թ-ին [[Բոմբեյ]]ում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներից մեկից`մեկից՝ Աբու Սալեմից: Սանջայ Դատը վստահեցնում էր, որ այդ զենքերը գնել է ինքնապաշտպանության համար: Դատարանը մի քանի անգամ գործը վերանայել է, որը սկզբնական շրջանում Սանջայ Դատին թույլ էր տալիս շարունակել աշխատանքը կինոնկարահանման հրապարակում: Սակայն [[2005]] թ-ին դատարանն այնուամենայնիվ նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց վեց տարվա ազատազրկման: 18 ամիս մնալով կալանավորված, [[2007]] թ-ին Սանջայ Դատն ազատ արձակվեց`արձակվեց՝ համապատասխան գրավի դիմաց:
 
[[2013]] թ-ին Հնդկաստանի գերագույն դատարանը վերանայել է վճիռը և Սանջայ Դատի պատժաչափը կրճատել մինչև հինգ տարի և որոշում կայացրել, որ մեկ ամսվա ընթացքում դերասանը պետք է վերադառնա բանտ և կրի պատժի մնացած մասը`մասը՝ երեք ու կես տարի: Այդ նորությունը հասարակության մեջ առաջացրեց շարժում, որտեղ մի մասը պնդում էին նրան ներում շնորհել, իսկ մի մասը դեմ էին ներում շնորհելուն:
 
[[2009]]-[[2010]] թվականներին Սանջայ Դատը փորձեց զբաղվել քաղաքականությամբ և դարձավ սոցիալիստական ուղղվածություն ունեցող Samajwadi Party կուսակցության գլխավոր քարտուղար: Սակայն շուտով հիասթափվեց և լքեց քաղաքականությունը: [[2012]] թ-ին նա սկսեց ներդրումներ կատարել Հնդկաստանում [[ընդհանուր մենամարտեր|ընդհանուր մարտարվեստների]] զարգացման գործում:
Տող 16.
 
== Անձնական կյանքը ==
Առաջին անգամ Սանջայ Դատը ամուսնացել է 1986 թ-ին`ին՝ դերասանուհի [[Ռիչա Շարմա]]յի հետ: Այդ ամուսնությունից նա ունի մեկ դուստր: [[1996]] թ-ին Ռիչան մահացել է գլխուղեղի ուռուցքից: Դստեր խնամակալությունը հանձնվել է հանգուցյալ կնոջ ծնողներին: [[1998]] թ-ին Սանջայ Դատը ամուսնացել է ֆոտո[[մոդել]] Ռհեա Պիլաիի հետ: 2005 թ-ին նրանք ամուսնալուծվել են: [[2008]] թ-ին Սանջայ Դատն ամուսնացել է դերասանուհի [[Մանյատա]]յի հետ: 2010 թ-ին նրանք դարձել են երկվորյակ երեխաների ծնողներ`ծնողներ՝ մեկ որդի և մեկ դուստր:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}