«Պոլիպլոիդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պոլիպլուդիա''', ([[Հունարեն|հուն]]․`․՝ πολύπλοος - բազմակի և εζδος տեսակ), պոլիպլոիդություն, բույսերի կամ կենդանիների բջիջներում [[քրոմոսոմ]]ների թվի բազմապատիկ մեծացումը։ Լայնորեն տարածված է բուսական աշխարհում (մշակովի բույսերի մեծամասնությունը պոլիպլուդիա է)։ Բաժանասեռ կենդանիների մոտ հազվադեպ է։ Բույսերի և կենդանիների սոմատիկ (մարմնական) բջիջները, որպես կանոն, պարունակում են քրոմոսոմների կրկնակի (դիպլոիդ՝ 2ո) հավաքակազմ։ Հոմոլոգ քրոմոսոմների յուրաքանչյուր զույգից մեկը ստացվում է մայրական, մյուսը՝ հայրական օրգանիզմից։ Սեռական [[բջիջներ]]ը, ի տարբերություն սոմատիկ բջիջների, ունեն քրոմոսոմների պակաս ելակետային (հապլոիդ ո) քանակ։ Հապլոիդ բջիջներում յուրաքանչյուր քրոմոսոմ միայնակ է, չունի իրեն հոմոլոգ զույգը։ Քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմում գեների համախումբը կոչվում գենոմ։ Սեռական [[բջիջներ]]ում քրոմոսոմների հապլոիդ քանակն առաջանում է մեյոզամ, քրոմոսոմների թվի կրկնակի կրճատման հետևանքով, իսկ դիպլոիդ քանակը վերականգնվում է [[Բեղմնավորում|բեղմնավորման]] ժամանակ։ Պոլիպլուդիաի դեպքում սոմատիկ բջիջներում դիտվում է շեղում դիպլոիդ, իսկ սեռական բջիջներում՝ հապլոիդ հավաքակազմից։ Կարող են առաջանալ բջիջներ քրոմոսոմների եռակի (3ո), քառակի (4ո), հնգակի (5ո) ևն հավաքներով։ Բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի՝ պլոիդության համապատասխան բազմապատիկ մեծացում ունեցող օրգանիզմները կոչվում են տրիպլոիդներ, տետրապլոիդներ, պենտապլոիդներ կամ ամբողջությամբ։ Պոլիպլուդիա կարող է առաջանալ ցածր կամ բարձր ջերմաստիճանների, իոնացնող ճառագայթների, քիմիական նյութերի ազդեցության, ինչպես նաև բջջի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխության հետևանքով։ Այդ գործոնների ազդեցության մեխանիզմը հանգեցնում է բջջի բաժանման բնականոն ընթացքի խախտմանը միտոզում (միտոտիկ պոլիպլուդիա), որի դեպքում առաջանում են պոլիպլոիդ սոմատիկ բջիջներ) և մեյոզում (մեյոտիկ պոլիպլուդիա), երբ առաջանում են քրոմոսոմների փոփոխված, սովորաբար դիպլոիդ հավաքակազմով սեռական բջիջներ)։ Հապլոիդ հավաքակազմի համեմատ 3-, 4-, 5-, և ավելի անգամ քրոմոսոմների քանակ ունեցող բջիջների առաջացումը կոչվում է գենոմային մուտացիա, իսկ ստացված ձևերը՝ էուպլոիդներ։ Հաճախ հանդիպում են նաև գենոմում առանձին քրոմոսոմների փոփոխված քանակով բջիջներ (անեուպլոիդիա)։ Տարբերում են միևնույն տեսակի քրոմոսոմների թվի բազմապատիկ մեծացումը միևնույն և տարբեր տեսակների (միջտեսակային, միջցեղային հիբրիդացում) խաչաձևման դեպքում՝ ավտոպոլիպլոիդիա և ալոպոլիպլոիդիա։ Պոլիպլոիդ բույսերը հաճախ աչքի են ընկնում բջիջների և օրգանների ([[տերև]]ների, [[ծաղիկ]]ների, պտուղների) մեծ չափերով, որոշ քիմիական նյութերի բարձր պարունակությամբ և ծաղկման ու պտղաբերման ժամանակաշրջանների էվոլյուցիայում։ Պոլիպլոիդների տնտ․ օգտակար հատկությունները վաղուց ի վեր նկատել և օգտագործել են սելեկցիոներները։
 
{{ՀՍՀ}}