«Պոլիմերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+նկար
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Syndiotactic_polypropene.png|մինի|աջից|230px|Պոլիպրոպիլենի մոլեկուլային շղթա]]
'''Պոլիմերներ''', ({{lang-gr|πολύ}} — շատ; μέρος — մաս) , մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները`մոլեկուլները՝ մակրոմոլեկուլները, բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային (տարրական) օղակներից։ Պոլիմերները բարձրամոլեկուլային միացություններ են, որոնց մոլեկուլային զանգվածը մի քանի հազարից հասնում է մի քանի միլիոնի։ Մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակները իրար են միացված կովալենտային կամ դոնորակցեպտորային կապերով։
==Պատմություն==
Պոլիմեր տերմինը գիտության մեջ մտցրել է Ի․ Բերցելիուսը ([[1833]])։ Նա պոլիմերիա է անվանել իզոմերիայի հատուկ տեսակը (էթիլեն և բութիլեն, եռօքսիմեթիլեն և մրջնալդեհիդ, թթվածին և օզոն)։ Այդ ժամանակ պոլիմերները հայտնի չէին, հանդիպող «խեժացման» ռեակցիաները համարվում էին անցանկալի, ստացվող «խեժերը» ուսումնասիրված չէին։ Սինթետիկ պոլիմերներ առաջին անգամ հիշատակվում են [[1838]]-ին (պոլիվինիլիդենքլորիդ) և [[1839]]-ին (պոլիստիրոլ): Պոլիմերների քիմիան ստեղծվեց XIX դ․ 60-ականներին, Ա․ Բուտլերովի [[նյութի քիմիական կառուցվածքի տեսություն|նյութի քիմիական կառուցվածքի տեսության]] ստեղծումից հետո։ Սինթետիկ կաուչուկի ստացման եղանակների հետազոտությունները (մինչե XX դ․ 20-ականներ) խթանեցին պոլիմերների քիմիայի զարգացումը։ Գերմանացի քիմիկոս Հ․ Շտաուդինգերի (1881 — 1965) հետազոտությունները հիմք դրեցին պոլիմերների ժամանակակից պատկերացումներին՝ որպես մակրոմոլեկուլային նյութեր։ Նախնական իմաստով պոլիմեր տերմինն այլևս չի օգտագործվում։