«Շուն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ 212.74.202.114 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Աշբոտ մասնակցի վերջին տարբերակ... |
չ փոխարինվեց: ` → ՝ (17) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 44.
== Ընդհանուր տեղեկություններ շների մասին ==
Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։ Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, [[ոսկոր]]ը, [[ոսկրալյուր]]ը, բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։ Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում։ Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում։ Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական [[հովվաշներ]]ը, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները։ Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են։ Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում։ Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»։ Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից։ Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր [[պոչ]]ով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին։ Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է։ Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ
Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է։ Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է։ Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս։ Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ [[ֆոքստերիեր]]ը։ Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով։ Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը։ Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ։ Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում։ Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»։ Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»)։ Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները։ Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել։ Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է։ Նրա զանգվածը մինչև 3կգ է։ Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու։
Տող 50.
== Կառուցվածքը և զգայարանները ==
Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ
Ի տարբերություն
Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շան քիթը հատկապես զգայուն է կարագաթթվի նկատմամբ, որը մարդու քրտնքի տարածվելուց է գոյանում։ Շներն առնում են կարագաթթվի հոտը նույնիսկ մեկին միլիոն նոսրացման դեպքում։ Շան քթի խոռոչի հոտառական էպիթելիումի ընդհանուր մակերեսը 30-40 անգամ ավելի մեծ է և 100 անգամ ավելի զգայուն, քան մերը։ Այն 220 մլն բջիջ ունի, իսկ
Շների ոչ միայն հոտառությունն է սուր, այլև լսողությունը։ Շները հստակ տարբերում են ձայները և
շան տեսողությունն ավելի վատ է զարգացած, քան լսողությունն ու հոտառությունը։ Սա
== Շների ցեղերը ==
Շների ժամանակակից բոլոր ցեղերը, չնայած արտաքին որոշ նմանության, քարե
#դանիական դոգ
#իռլանդական գելխեղդ
|