«Անտուան դը Սենտ-Էքզյուպերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։
 
1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։
 
Նա կատարելագործել է իր գիտելիքները, բայց...
 
1921 թվականին զորակոչվում է ֆրանսիական բանակ։ Չնայած ուներ տարկետման իրավունք, որ ստացել էր բուհ ընդունվելիս, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնում է բանակ՝ ընդգրկվելով Ստրասբուրգի՝ կործանիչ ավիացիայի 2-րդ գունդ։ Նախ նրան ուղարկում են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով նրան հաջողվում է քաղաքացիական ինքնաթիռի օդաչուի քննություն հանձնել։ Նրան տեղափոխում են [[Մարոկկո]], որտեղ ստանում է ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք, իսկ այնուհետև ուղարկվում է Իստր՝ վերապատրաստվելու։ 1922 թվականին Անտուանը Ավորում ավարտում է պահեստի սպաների կուրսերը և դառնում կրտսեր լեյտենանտ։ Հոկտեմբերին ուղարկվում է Բուրժա (գտնվում է Փարիզի մոտակայքում)՝ ավիացիոն 34-րդ գունդ։ 1923 թվականի հունվարին ենթարկվում է ավիավթարի, նա ստանում է գանգուղեղային վնասվածք։ Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։ Սկզբնական շրջանում հաջողության չհասնելով, նա անցնում է շատ դժվարությունների միջով: