«Շառլ դը Գոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 16.
}}
 
'''Շառլ դը Գոլ''' ([[ֆրանսերեն]]՝ ''Charles de Gaulle'', [[Նոյեմբեր 22]], [[1890]] - [[Նոյեմբեր 9]], [[1970]]), [[Ֆրանսիա]]յի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչներից։ Ֆրանսիայի [[նախագահ]]ն էր [[1959]] թվականից մինչև [[1969]]։ [[Երկրորդ աշխարհամարտ]]ի ժամանակ չհամաձայնվեց Ֆրանսիայի անձնարվությանանձնատրության հետ, հեռացավ [[Լոնդոն]] և կազմակերպեց "«Ազատ Ֆրանսիա"» դիմադրության շարժումը։ [[Մեծ Բրիտանիա]]ն, հետագայում նաև՝ [[ԱՄՆ]]-ն, ու [[ԽՍՀՄ]]-ն ճանաչեցին նրա "աքսորի«վտարանդի կառավարությունը"»։ Ֆրանսիայի ազատագրումից հետո [[1944]]-[[1946]] թթ, ղեկավարել է ժամանակավոր կառավարություն։կառավարությունը։ Երկու անգամ ընտրվել է նախագահ։ Ընդունել է նոր սահմանադրություն, զարկ տվել տնտեսությանը, բարձրացրել երկրի միջազգային հեղինակությունը։
 
==Կյանքի վաղ շրջանը==
Շարլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլը ծնվել է [[1890]] թվականի նոյեմբերի 22-ին, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող [[Լիլլ|Լիլ]] քաղաքում: [[Պատկեր:Maison natale de Charles de Gaulle, Lille.jpg|thumb|left|''Լիլլ քաղաքի այն տունը, որտեղ ծնվել է Շարլ դը Գոլը:]] Ծնողներն անսահման սեր ունեին հայրենիքի հանդեպ, ինչը փոխանցեցին իրենց հինգ զավակներին: «Հայրս, որ կիրթ և մտածող մարդ էր, - իր հուշագրություններում գրում է դը Գոլը, - համակված էր Ֆրանսիայի հույժ կարևոր առաքելության հավատով: Իսկ հայրենիքի հանդեպ մորս տածած անբեկանելի սիրո զգացումը կարելի է համեմատել միայն աստվածացման հետ: Իմ երեք եղբայրները, քույրս և ես ինքս հպարտանում էինք մեր հայրենիքով: Այդ հպարտությունը, որին զուգորդվում էր նրա ճակատագրի հանդեպ անհանգստության զգացումը, դարձավ մեր երկրորդ բնավությունը»:
 
==Ռազմական առաջին քայլերը և Առաջին աշխարհամարտը==
Ուստի բնավ պատահական չէր, որ ՇարլնՇառլն ընտրեց զինվորականի մասնագիտությունը: Սեն-Սիրի ռազմական դպրոցը 22 տարեկանում ավարտելով՝ նա ծառայության անցավ 33-րդ հետևակային գնդում, քանզի հետևազորը համարում էր բոլոր զորատեսակներից առավել ռազմականը:
Երբ վրա հասավ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը, Շարլ դը Գոլը մասնակցեց ռազմական գործողություններին՝ ունենալով լեյտենանտի կոչում: Աշխարհամարտի ընթացքում վիրավորվեց երեք անգամ: Երրորդ վիրավորումը ստացավ 1916 թվականին, [[Վերդենի ճակատամարտ]]ում, որից հետո անգիտակից վիճակում գերի ընկավ գերմանացիներին: Հետագայում, չհաշտվելով գերության հետ, վեց անգամ փախչելու փորձ արեց, սակայն ոչ մի անգամ հաջողություն չունեցավ: Գերության ընթացքում գրել է իր առաջին գիրքը՝ «Երկպառակություն թշնամու ճամբարում»: Շատերի նման ազատություն ստանալով միայն պատերազմի ավարտից հետո, երկու տարի անցկացնում է [[Լեհաստան]]ում, որտեղ մարտավարության տեսություն է դասավանդում ՌեմբերտովիՌմբերտուֆի ռազմական դպրոցում: 1921 թվականի գարնանը տեղափոխվում է հայրենիք, որտեղ ամուսնանում է Իվոնա դը Գոլի հետ: [[Պատկեր:Yvonne de Gaulle.jpg|thumb|left|''Շարլ դը Գոլի կինը՝ Իվոն դը Գոլը: 1868 թվականի լուսանկար:]] Հայրենիքում նա դասախոսություններ կարդում նախ Սեն Սիրի դպրոցում, ապա Բարձրագույն ռազմական դպրոցում: Շուտով դը Գոլը [[Ֆրանսիա]]յում հռչակվում է որպես ռազմական գործի տեսաբան՝ հեղինակելով «Հանուն արհեստավարժ բանակի», «Թրի սայրին», «Ֆրանսիան ու իր բանակը» և այլ նմանատիպ գրքեր:
1932-36 թվականներին Շարլ դը Գոլը Ֆրանսիայի Պաշտպանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց անմիջապես առաջ էր, որ նշանակվեց տանկային գնդի հրամանատար: Նա անչափ կարևորում էր մեքենայացված և հատկապես տանկային զորամիավորումների զարգացումը, ինչը և տեսականորեն հիմնավորում է իր մենագրություններում:
 
==Երկրորդ աշխարհամարտը և Ֆրանսիայի օկուպացիան==
<nowiki>[[1940[]]</nowiki> թվականին դը Գոլը դառնում է պաշտպանության նախարարի տեղակալ, սակայն նույն տարվա մեջ [[Ֆրանսիա]]ն պարտվում է [[Գերմանիա]]յին, և ինքը, չցանկանալով մասնակցել վարչապետ [[Անրի Ֆիլիպ Պետեն]]ի՝ գերմանիայիԳերմանիայի հետ սկսած հաշտության ստորացուցիչ բանակցություններին, մեկնում է [[Լոնդոն]]: Այդ առիթով [[Մեծ Բրիտանիա]]յի վարչապետ [[Ուինսթոն Չերչիլ]]ն ասել է, որ Գոլն իր հետ տարավ Ֆրանսիայի պատիվը: Հունիսի 18-ին ռադիոյով սփռվեց դե Գոլի նշանավոր ելույթը՝ զավթիչների դեմ համընդհանուր դիմադրության շարժում սկսելու կոչով: «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում, - դիմել է նա Ֆրանսիայի ժողովրդին, - Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է: Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը: Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին՝ միավորվելու ինձ հետ՝ հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի»:
 
==Ֆրանսիայի ազատագրումը==
Գեներալ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, որը, ըստ էության, դարձավ դիմադրության շարժման ղեկավար օղակը: Դաշնակից երկրների կողմից դը Գոլը պաշտոնապես ճանաչվեց իբրև Ֆրանսիայի վտարանդի կառավարության ղեկավար: [[1943]] թվականին նա դարձավ [[Ալժիր]]ում կազմավորված Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեի նախագահը:
[[1944]] թվականի հունիսի 6-ին դաշնակից զորքերը հաջողված վայրէջք են կատարում [[Նորմանդիա]]յում՝ բացելով երկրորդ ճակատը Եվրոպայում: [[Պատկեր:HD-SN-99-02715.JPEG|thumb|left|''Շարլ դը Գոլն ազատագրված Շերբուրում:]]Դը Գոլը կարճ ժամանակ մնալով ֆրանսիական ազատագրված հողի վրա, մեկնում է [[Վաշինգտոն]]՝ բանակցելու ԱՄՆ նախագահ [[Ֆրանկլին Դ. Ռուզվելտ|Ռուզվելտի]]ի հետ՝ Ֆրանսիայի ինքնուրույնության ու ամբողջականության թեմայով: «Լսելով ԱՄՆ-ի նախագահի խոսքը, ես վերջնականապես համոզվեցի, որ երկու պետությունների գործնական հարաբերություններում տրամաբանությունն ու զգացմունքները շատ փոքր դեր ունեն, համեմատած իրական ուժի հետ, որ այստեղ գնահատվում է այն, թե այստեղ ով կարող է գրավել և ձեռքում պահել գրավածը, և եթե Ֆրանսիան, եթե ցանկանում է զբաղեցնել իր երբեմնի դիրքերը, պետք է հույսը դնի միայն իր վրա», - գրում է դը Գոլը:
Այն բանից հետո, երբ Դիմադրության ապստամբները գնդապետ Ռոլ-Տանգի ղեկավարությամբ ճանապարհ են բացում գեներալ (1952-ից՝ Ֆրանսիայի մարշալ) Ֆիլիպ դը Հոթքլոքի տանկային զորամիավորման համար դեպի մայրաքաղաք, դը Գոլը մեծ շքերով մտնում է ազատագրված Փարիզ, որի փողոցներում բնակիչները, հոծ բազմությամբ, կազմակերպում են մեծ ու խանդավառ ընդունելություն:
 
1944 թ. ամռանը՝ամռանը Ֆրանսիայի ազատագրումից հետո, Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն վերակազմավորվեց Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության, որի ղեկավար դարձավընտրվեց դը Գոլը:
 
==Քաղաքական գործունեություն==
1947 թ. դը Գոլը հիմնադրեց «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը և շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև 1953 թ.: Որոշ ժամանակ հեռանալով քաղաքական ասպարեզից՝ 1959 թ. դը Գոլը վերստին գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Նրա նախաձեռնությամբ կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում էին խորհրդարանի լիազորությունները՝ հօգուտ նախագահի:
 
Դը Գոլի վարած տնտեսական քաղաքականությունը ոչ միայն մեղմեց երկրում տիրող սոցիալական լարվածությունը, այլև բարձրացրեց նրադը Գոլի միջազգային հեղինակությունը: Դրան նպաստում էին նաև արտաքին քաղաքականության ասպարեզում դը Գոլի հավասարակշռված և խելամիտ քայլերը: Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան բարելավեց փոխհարաբերությունները [[ԽՍՀՄ]]-ի հետ, դատապարտեց ԱՄՆ-[[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]<nowiki/>ի սկսած ռազմական գործողությունները [[Վիետնամ]]ում և երկիրը դուրս բերեց [[ՆԱՏՕ]]-ի կազմից:
 
==Մահափորձերը==
Տող 44 ⟶ 46՝
==Քաղաքականությունից հեռանալն ու մահը==
[[Պատկեր:TombeauChdG.JPG|thumb|right|''Դը Գոլ ամուսինների և նրանց դստեր գերեզմանը Քոլոմբեում:]]
Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969 թ., երբ սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց: Դը Գոլը առանց վարանելու հրաժարական տվեց և ընդմիշտ հեռացավ քաղաքականության ասպարեզից: Մեծ ռազմական գործիչն ու քաղաքագետը մահացավ դրանից մեկ տարի անց, [[1970]] թվականի նոյեմբերի 9-ին, Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ գյուղում, թղթախաղ խաղալիս:
 
Այժմ Փարիզում գեներալ Շարլ դը Գոլի անվան հրապարակ կա: