«Յան Նեպոմնյաշչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 21.
 
== Կենսագրություն ==
[[Շախմատ]] խաղալ սովորել է 4,5 տարեկանում։ Նրա պապը՝ Բորիս Նեպոմնյաշչին, եղել է Բրյանսկում հայտնի [[մանկավարժ]], քնարերգակ բանաստեղծ։ Յանի առաջին մարզիչները, բացի հորեղբայր Իգոր Նեպոմնյաշչուց, եղել են Վալենտին Եվդոկիմենկոն, ինչպես նաև վարպետ Վալերի Զիլբերշտեյնը և գրոսմայստեր Սերգեյ Յանովկին։ Յոթ տարեկանում Յանը դարձել է առաջին կարգային, իսկ հաջորդ տարի`տարի՝ վարպետության թեկնածու։ Հաղթել է Ռուսաստանի պատանիների ռուսաստանյան և միջազգային բազմաթիվ մրցաշարերում։
 
[[2006]] թվականին [[Տոմսկ]]ում Յանը [[Ռուսաստան]]ի բարձրագույն խմբի առաջնությունում բաժանել է 2-րդ տեղը և նվաճել գերեզրափակչի ուղեգիր, որտեղ բաժանել է 8-10-րդ տեղերը։ 2007 թվականին [[Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2007|Վեյկ ան Զեյի շախմատային միջազգային]] «C» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ 2008 թվականին հաղթել է «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում և իրավունք ստացել մասնակցելու [[Դորտմունդ]]ի միջազգային մրցաշարին, որտեղ բաժանել է 2-5-րդ տեղերը։