«Աբաղա (իլխան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Աբաղայի օրոք շարունակվեցին պատերազմները [[Ոսկե Հորդա]]յի, Չաղատայան ուլուսի և [[Եգիպտոս]]ի սուլթանության հետ։ Աբաղան հպատակ [[հայեր]]ի և [[վրացիներ]]ի հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ Աբաղայի արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ [[Սադուն Բ Արծրունի|Սադուն Արծրունի]]ն, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, [[Պռոշ Խաղբակյան]]ը, [[Տարսայիճ Օրբելյան]]ը և ուրիշներ։ Աբաղան [[1277]]-ին դաժանորեն պատժեց [[Փոքր Ասիա]]յի թուրքերին և, ըստ [[Հեթում պատմիչ]]ի, իր դաշնակից [[Լևոն Գ]] թագավորին առաջարկեց [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանության]] երկրները միացնել [[Կիլիկիա]]յին՝ իր տերության արևմտյան սահմանները հայոց ուժերով ապահովելու նպատակով։ Սակայն Լևոն Գ խոհեմաբար հրաժարվեց այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի այդպիսի մեծ տերությունը պաշտպանելու շրջապատող թշնամիներից։ 1281 թվականի հոկտեմբերի վերջին [[Ասորիք]]ի [[Համաթ]] և [[Հոմս]] քաղաքների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Աբաղայի և Եգիպտոսի սուլթանության բանակների միջև։ Աբաղայի կողմում կռվում էին հայ-վրացական զորքեր։ Ճակատամարտն ավարտվեց Աբաղայի պարտությամբ։ Մահացել է ապրիլի 1-ին, [[Համադան]]ում։
 
{{Bio-stub}}
{{ՀՍՀ|ստուգված=1}}
 
[[Կատեգորիա:Իշխաններ]]
 
 
{{Bio-stub}}