«Հասարակություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
=== Սոցիոլոգիայի մեջ ===
 
Սոցիոլոգ [[Ջերարդ Լենսկի]]ն առաջարկում էր հասարակության տիպերն առանձնացնել դրանց տեխնոլոգիական, հաղորդակցման և տնտեսական զարգացման մակարդակի հիման վրա։<ref>Lenski, G. 1974. ''Human Societies: An Introduction to Macrosociology.''</ref> Նրա դասակարգումն ընդգրկում էր հինգ տարատեսակ. որսորդության և հավաքչության հասարակություն, պարզ և բարդ գյուղատնտեսական, արդյունաբերական և հատուկ (որևէ կոնկրետ տիպի չպատկանող)։ Նման համակարգ ավելի վաղ մշակել են մարդաբաններ [[Մորտոն Ֆրիդ]]ը և [[Էլման Սերվիս]]ը. դրանում առկա էին սոցիալական էվոլյուցիայի չորս փուլ, որոնք առանձնանում են հասարակական անհավասարության և հասարակության կյանքում պետության դերի ցուցանիշների հիման վրա, այսինքն`այսինքն՝ որսորդների և հավաքողների խմբեր (որտեղ իրականացվում էր պարտականությունների և պատասխանատվության բաժանում), ցեղեր (որտեղ ի հայտ եկան սոցիալական շերտավորման և հասարակական հեղինակության առաջին նշանները), շերտավորված համայնքներ և քաղաքակրթություններ (որոնք բնութագրվում են բարդ հասարակական հիերարխիայի և կազմակերպված հաստատություններով իշխանության առկայությամբ)։ Բացի այդ, որպես առանձին տիպեր կարող են դիտարկվել ողջ մարդկությունն ամբողջությամբ և վիրտուալ հասարակությունը, որ բնորոշ է տեղեկատվական դարաշրջանին և գոյություն ունի համացանցում։
 
Ժամանակի ընթացքում որոշ հասարակություններ զարգացել են կազմակերպման և կառավարման ավելի բարդ ձևերի ուղղությամբ։ Համապատասխան մշակութային էվոլյուցիան զգալի ազդեցություն է ունեցել հասարակական կառուցվածքային տիպերի վրա. որսորդների և հավաքողների ցեղերը բնակություն էին հաստատում սննդի սեզոնային աղբյուրների շուրջը`շուրջը՝ վերածվելով գյուղերի, դրանք էլ իրենց հերթին, ծավալվելով, վերածվում էին այս կամ այն չափի քաղաքների, իսկ այնուհետև զարգանալով`զարգանալով՝ վերափոխվում էին քաղաք-պետությունների և ազգային պետական միավորումների։<ref>Effland, R. 1998. [http://www.mc.maricopa.edu/dept/d10/asb/anthro2003/glues/model_complex.html The Cultural Evolution of Civilizations]</ref> Հասարակության զարգացմանը զուգընթաց, մարդկային կոլեկտիվներին բնորոշ տարաբնույթ երևույթները ենթարկվում են ինստիտուտացման, տեղի է ունենում որոշակի նորմերի մշակում, որոնց պետք է հետևել։
 
Հասարակական տարբեր ձևերի համար բնորոշ են միևնույն երևույթները. համատեղ գործունեություն, խուսափում, մեղադրում ({{lang-en|scapegoating}}), մեծահոգություն, ռիսկերի բաժանում, վարձատրություն և այլն։ Օրինակ, հասարակությունը կարող է պաշտոնապես ճանաչել անհատի կամ խմբի արժանիքները`արժանիքները՝ նրանց որոշակի կարկավիճակ շնորհելով, եթե վերջիններս իրականացնում են ցանկալի կամ հավանության արժանացած որոշակի գործողություն։ Բացառապես բոլոր խմբակցություններում դիտվում է խմբի հետաքրքրությունների շրջանակում անձնազոհ գործողությունների իրականացում և այլն։
 
== Հասարակության մեկնաբանման պարադիգմաներ ==