«Լիբանանի քաղաքացիական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 7թ → 7 թ (4) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Լիբանանի քաղաքացիական պատերազմ 1975-1990 թթ.''', ռազմական ընդհարումների և քաղաքական տագնապների փոխկապակցված շարք [[Լիբանան]]ի տարածքում, որին տարբեր հանգրվաններում մասնակից են եղել լիբանանյան այլազան կուսակցություններ ու քաղաքական հոսանքներ, [[պաղեստինցիներ|պաղեստինյան]] ֆիդայական տարբեր խմբավորումներ, [[Սիրիա]]յի և [[Իսրայել]]ի ազգային բանակները, և այլն։ Պատերազմի սկզբնավորման թվականը համարվում է 1975 թ. ապրիլի 13-ը, իսկ ավարտը`ավարտը՝ 1990 թ. հոկտեմբերի 13-ը։ Քաղաքացիական պատերազմի ավարտի հիմք է հանդիսացել [[Սաուդյան Արաբիա]]յի Թաիֆ քաղաքում 1989 թ. հոկտեմբերին բանակցված համաձայնությունը։
 
== Նախադրյալները ==
 
1967 թ. արաբ-իսրայելյան հերթական պատերազմում Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի ազգային բանակների կրած ծանր պարտությունից հետո, 1948 թ. Պաղեստինից հեռացած գաղթականները, հիասթափվելով Իսրայելի դեմ արաբական պետությունների համատեղ գործողությունների արդյունավետության հնարավորությունից, զինվեցին և փորձեցին վարել ինքնուրույն քաղաքականություն։ Պաղեստինցի գաղթականների ցուցաբերած աննախադեպ այս ակտիվության հետևանքով, շուտով ընդհարումներ առաջ եկան նաև Լիբանանում տեղակայված պաղեստինյան ֆիդայական ջոկատների ու լիբանանյան բանակի միջև։ 1969 թ. Կահիրեում կնքված համաձայնությանը, որի կետերն սկզբում գաղտնի պահվեցին, չհաջողվեց կարգավորել տագնապը և վերջ տալ ռազմական բախումներին։ Ընդհարումները լիբանանյան բանակի և պաղեստինցի ֆիդայիների միջև շարունակվեցին 1970 թ. ընտրված Լիբանանի նախագահ Սուլայման Ֆրանջիեի պաշտոնավարության տարիներին։ Պաղեստինցի ֆիդայիները տարբեր պատճառներով վայելում էին արաբական այլ երկրների զորակցությունը, որը լիբանանյան բանակին թույլ չէր տալիս օգտագործելու ռազմական իր բոլոր հնարավորությունները։ Այս հանգամանքների ներքո, Լիբանանում այդ տարիներին գերակշիռ դիրք վայելող քրիստոնյա համայնքին մոտ համոզում գոյացավ թե լիբանանյան բանակին ու անվտանգության այլ կառույցներին մենակ չի հաջողվելու անփոփոխ պահել երկրի քաղաքական դիմագիծը և թե քրիստոնյաներն հարկադրված են զինվելու, կազմելու պետական կառույցներից դուրս իրենց զինված խմբավորումները`խմբավորումները՝ պաղեստինցիներից ինքնապաշտպանելու և պահպանելու համար երկրի սահմանադրական կարգը, որը որոշակի առավելություններ էր տալիս քրիստոնյաններին և հատկապես`հատկապես՝ մարոնի համայնքին։ Մարոնիներին խիստ մտահոգում էր պաղեստինցի ֆիդայիների և լիբանանյան արմատական ընդդիմության`ընդդիմության՝ ձախակողմյան և արաբ ազգայնական հոսանքների միջև օրեցօր սերտացող քաղաքական և նույնիսկ զինված խմբավորումների դաշինքը։
 
== Առաջին հանգրվան. Երկամյա պատերազմ (1975-1976) ==