«Երկաթուղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Ռելսերով ընթացող առաջին շոգեքարշը ստեղծել է [[Ռիչարդ Տրևիթիկ]]ը [[1803]] թվականին [[Անգլիա]]յում։ Այն օգտագործվում էր Ուելսի մետաղագործական գործարաններում։ Մեկ ուրիշ անգլիացի՝ [[Ջորջ Սթեֆենսոն]]ը, [[1814]] թվականին կառուցեց առաջին լոկոմոտիվները, ինչպես նաև առաջին մարդատար երկաթուղային ճանապարհը՝ [[Սթոքթոն]]ի և [[Դառլինգթոն]]ի միջև, որը բացվեց [[1825]] թվականին։ Սթեֆենսոնը ղեկավարում էր նաև [[Մանչեստր]]–[[Լիվերպուլ]] երկաթուղու շինարարությունը, որը բացվեց հինգ տարի անց և դրեց երկաթուղիների դարաշրջանի սկիզբը։ Սթեֆենսոնը նախագծեց նաև «Հրթիռ» կոչված նշանավոր շոգեքարշը, որը կառուցեց նրա որդին՝ Ռոբերտը, [[1829]] թվականին։
Երկաթուղիների կառուցումը շարունակվեց ողջ [[19-րդ դար]]ի ընթացքում։ Հանրային երկաթուղիներ կառուցվեցին [[1835]] թվականին [[Բելգիա]]յում և [[Գերմանիա]]յում, իսկ հետագա 20 տարիներին դրանց շինարարությունն սկսվեց նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։ Երկաթուղային տրանսպորտի զարգացման փայլուն նվաճումներից մեկը դարձավ Բրիստոլ–Լոնդոն երկաթգիծը, որն անվանեցին «Գրեյթ Վեստեռն»։ Նրա շինարարությունը տևեց ութ տարի և ավարտվեց [[1841]] թվականին։
[[1863]] թ-ին ամերիկյան «Յունիոն Փասիֆիք» և «Սենթրալ Փասիֆիք» ընկերությունները ողջ [[Հյուսիսային Ամերիկա]]յում սկսեցին կառուցել երկաթուղիներ։ Այդ ընկերություններից մեկը շինարարությունն սկսեց արևելքից՝ [[Խաղաղ օվկիանոս]]ի ափերից, իսկ մյուսը`մյուսը՝ արևմուտքից՝ [[Միսուրի]]ի գետաբերանից։ Վեց տարի անց նրանց կառուցած երկաթուղիները միացան իրար [[Յուտա]] նահանգում։
Հայաստանում առաջին՝ Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղին շահագործման է հանձնվել [[1899]] թվականին և ուներ 213,8 կմ երկարություն։
[[Շոգեքարշ]]ները լայնորեն օգտագործվում էին մինչև [[1960]]-ական թվականները, իսկ որոշ երկրներում դրանցով երթևեկում են ցայսօր։
Տող 14.
 
Երկաթուղու պաստառը պետք է լինի հնարավորինս հարթ։ Ցանկացած թեքություն կամ բարձրությունների տատանումներ կարող են դանդաղեցնել լոկոմոտիվի ընթացքը։ Շրջադարձերը պետք է լինեն սահուն, քանի որ մեծ արագությամբ սլացող գնացքը չի կարող կտրուկ շրջադարձ կատարել։ Կիրճերի վրայով ճանապարհ գցելու համար կառուցում են երկաթուղային կամուրջներ, իսկ լեռներում թունելներ են փորում։ Երկաթուղիների շինարարության սկզբում հիմնական աշխատանքները կատարվում էին ձեռքով. շինարարների բազմահազարանոց ջոկատները փորում էին հողը և տեղադրում ռելսերը։ Ներկայումս այդ աշխատանքները մեքենայացված են. միանգամից տեղադրվում են երկաթուղային պատրաստի պաստառներ։
Երկաթուղային պաստառը բաղկացած է [[բետոն]]ե կամ [[փայտ]]ե կոճերի վրա ամրացված [[պողպատ]]ե ռելսերից։ Դրանք իրենց վրա են կրում գնացքի ծանրությունը և ապահովում ռելսերի հորիզոնական դիրքը։ Ռելսերի վերջնամասերի միջև փոքրիկ արանքներ են թողնում, որոնք շոգ եղանակին չեզոքացնում են ռելսերի ջերմային ընդարձակումը։ Առանց այդ արանքների, ռելսերը կարող են ծռմռվել։ Երկշարք ռելսերն իրարից բաժանված են հաստատուն միջակայքով`միջակայքով՝ ռելսամեջով։ Ռելսամեջի ամենատարածված լայնությունը 1,44 մ է։ Ռուսաստանում, Իսպանիայում և Ֆինլանդիայում օգտագործվում են ավելի լայն ռելսամեջեր։
Մեծ թեքությամբ երկաթուղային պաստառներում երկու ռելսերի արանքում տեղադրվում է նաև ատամնավոր երրորդ ռելսը։ Դրան հպվում է լոկոմոտիվի տակ ամրացված հատուկ ատամնաանիվը, որի շնորհիվ գնացքը, առանց ռելսերից դուրս սահելու վտանգի, կարող է հաղթահարել վերելքներն ու վայրէջքները։