«Ավանդական տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ավանդական տնտեսություն''' , տնտեսական համակարգ, որտեղ [[ավանդույթ]]ներն ու [[սովորույթ]]ները բացահայտում են սահմանափակ ռեսուրսների օգտագործումը։ Այն համարվում է ամենահինը։ Ավանդական տնտեսությունում [[հող]]ը և [[կապիտալ]]ը գտնվում են ընդհանուր սեփականության ներքո, իսկ հասարակության տնտեսական հիմնական խնդիրները լուծվում են մարդկանց միջև տոհմական կամ կիսաֆեոդալական կապերի միջոցով։
 
Ավանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։ Դրանց հիմքի վրա են ձևավորվում համապատասխան ինստիտուտները։ Տարբեր են այս կամ այն երկրի որդեգրած տնտեսական համակարգի բնույթը։ [[Աֆրիկա]] մայրցամաքում ապրող ցեղախմբերի համատեղ կյանքը կարգավորվում է քարացած ավանդույթների, տոտեմիստական մտածելակերպի և հոգեբանության, անձնապաշտության միջոցով, որոնք ձևավորում են նրանց զարգացման մակարդակին համապատասխան ինստիտուտներ։ Դրանց գործունեությունն ազդում է արդյունքի արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման գործընթացի կազմակերպման բնույթի վրա։ Դարերով ձևավորված ավանդույթները իրենց ազդեցությունն են թողնում [[տնտեսություն|տնտեսության]] կարգավորման արդյունավետության, այսինքն`այսինքն՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մակարդակի վրա։
 
Ավանդական տնտեսության առանձնահատկություններն են․
Տող 10.
*Հիմնական տնտեսական խնդիրները լուծվում են ավանդույթներին և սովորույթներին համապատասխան
 
Ավանդույթները, սովորույթները, կրոնական համոզմունքները, մշակութային արժեհամակարգը ժամանակի ընթացքում ենթարկվում են համապատասխան փոփոխությունների, բայց չեն վերանում։ Այն երկրները, որոնք կարողացել են հաղթահարել ավանդական տնտեսության սահմանափակումները (օրինակ`օրինակ՝ Եվրոպա մայրցամաքի երկրները, [[ԱՄՆ]]-ը, [[Կանադա]]ն, [[Ճապոնիա]]ն և այլն), ապահովում են բարձր [[տնտեսական աճ]]։ Ավանդական տնտեսությունը հատկապես բնորոշ է բնատնտեսությանը։ Բնատնտեսության հիմնական բնութագիրն այն է, որ արտադրողները (ընտանիքի կամ համայնքի ներկայացուցիչները) իրենց կարիքների բավարարման համար անհրաժեշտ բոլոր բարիքներն իրենք են արտադրում, և գրեթե գոյություն չունի դրանց փոխանակություն։ Արտադրողն ու սպառողը տարանջատված չեն և մարմնավորված են միևնույն տնտեսական սուբյեկտի մեջ։ Բնատնտեսությունը բնորոշ է եղել հասարակության զարգացման նախնական փուլին և տնտեսապես հետամնաց ու թույլ զարգացած երկրներին։
 
== Աղբյուրներ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.`՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
 
[[Կատեգորիա:Տնտեսական տերմիններ]]