«Ազգայնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ typos fixed: ուղված → ուղղված oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
 
== Հասկացության սահմանում ==
Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս [[հասկացություն]]ը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական [[գիտություն]]ներում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության`ժամանակագրության՝ մինչև [[ֆրանսիական հեղափոխություն]]ը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։
=== Քաղաքական սահմանումներ ===
Քաղաքական սահմանումները ազգայնականությունը ներկայացնում են որպես քաղաքական հայեցակարգ (doctrine) և շարժում, որը կենտրոնանում է պետության վրա։ Համաձայն այս սահմանումների՝ ազգայնականությունը պահանջ է, ըստ որի կառավարողները և կառավարվողները պետք է կամ [[մշակույթ]]ով կամ քաղաքականապես նույնական լինեն. ազգային պետության ձևավորում կամ պահպանություն, ինչը ենթադրում է կամ ազգ կոչվող մշակութային համայնքների, որոնք արդեն ունեն պետականություն և դիմակայում են արտաքին վտանգներին, քաղաքական անկախության պահպանություն կամ պետականության ստեղծում այն ազգերի կողմից, որոնք գտնվում են բազմազգ պետությունների գերիշխող, ավելի հզոր ազգերի տիրապետության տակ։ Այսպիսով, ազգայնական շարժումները կարող են ներառել դիմադրություն օտար ուժին կամ ձգտում ինքնակառավարման կամ ինքնորոշման`ինքնորոշման՝ ապահովելու ազգի ֆիզիկական և մշակութային հարատևությունը։ Այս բնույթի քաղաքական ազգայնականությունը ազգային պետությունը, համարում է մարդկային քաղաքական կազմակերպման ամենանաիդելական ձևը։ Պետականության այս տեսլականի հիմնական ներկայացուցիչը, ինչպես նաև քննադատը Էլի Կեդորին է։ Նրա համար ազգայնականությունը ինքնակառավարման հայեցակարգ է <ref>Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London, p 45.</ref>:
 
Հաջորդ տեսակը պետության կողմից իրականացվող [[Բնակչություն|բնակչության]] մշակութային հոմոգենիզացիան է։ Այս դեպքում պետությունը իր վրա վերցնում է նոր`նոր՝ մշակութային դեր։ Պետությունն այժմ դառնում է ժողովրդին կրթող և մշակույթի պահապան։ Այն ստեղծում է ազգը։ Պետության կողմից իրականացվող մշակութային հոմոգենիզացիան, կամ այլ կերպ ասած ազգայնականացումը կարող է ներառել, առաջին`առաջին՝ պետության կողմից հովանավորվող [[դպրոց]]ների ստեղծում, որտեղ ուսանելը պարտադիր է բոլորի համար, և երկրորդ՝ նախապես առկա մշակութային տարրերի ստանդարտացում, հատկապես [[Լեզու|լեզվ]]ի առումով։ Լեզվի ստանդարտացումն առաջին անգամ կիրառվել է [[Ֆրանսիա]]յում Լուիս 14-րդ կողմից [[1635 թվական]]ին Ֆրանսիական Ակադեմիան հիմնելուց հետո՝ չնայած այն փաստին, որ դրա կրողը [[Ազնվականություն|ազնվականության]] սակավաթիվ կրթված զանգվածն էր։
 
Պետության կողմից տարվող մշակութային հոմոգենիացիան կարող է ունենալ այնպիսի դրական արդյունքներ, ինչպես ծայրամասի մասսայական բնակչության ընդգրկումը կենտրոնի շրջանակներում, որպես ամբողջի հավասարազոր բաղկացուցիչ։ Հոմոգենիզացիայի պահանջը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ։ Առաջին հերթին՝ [[կոնֆլիկտ]] ազգային մշակույթի էության վերաբերյալ, երկրորդ`երկրորդ՝ մշակութային նույնության հիմքով պարտադրված համերաշխություն, երրորդ`երրորդ՝ մշակութային փոքրամասնությունների էթնիկ զտումներ, չորրորդ`չորրորդ՝ մշակութային [[Ազգային փոքրամասնություններ|փոքրամասնություն]]ների ստիպողական թուլացում և հինգորորդ`հինգորորդ՝ անձնային [[ազատություն]]ների սահմանափակում կամ վերացում պետական ճնշման տակ։
 
Քաղաքական հոմոգենիզացիան ընդգրկում է կառավարողի և կառավարվողի քաղաքական ընդհանրությունը. ներկայացուցչական մարմինների միջոցով պետության բոլոր բնակիչների հավասար մասնակցությունը քաղաքական գործընթացներում, ինչը ենթադրում է կառավարողի և կառավարվողի միչև տարբերության վերացում՝ «դեմոս»-ի քաղաքացիական իրավունքների ճանաչմամբ։ Ազգայնականությունը պահանջում է ժողովրդի իշխանություն՝ հաշվի առնելով կամ հաշվի չառնելով քաղաքացի լինելու կամ դառնալու մշակութային սահմանափակումները։
Տող 29.
Որոշ գիտնականներ, առաջին հերթին՝ Իսա Բեռլինը ինչպես նաև Գելլները և Լիա Գրինֆիլդը, ազգայնական շարժումները ընկալում են որպես պայքար կարգավիճակի կամ հեղինակության համար։ Մասնավորապես, Բեռլինը ազգայնականությունը սահմանում է որպես շարժում ճանաչման համար <ref>Berlin, I. (1998) The Proper Study of Mankind . Farrar , Straus, & Giroux, New York.</ref>: Ազգայնականությունը պահանջում է որևէ մշակութային համայնքի կամ որևէ կոլեկտիվ ինքնության իրավահավասարության ճանաչում՝ այլ մշակույթների կամ համայնքների համեմատությամբ։ Գրինֆլիդը նույնպես պնդում է, որ ընդվզումը գերակա բռնատիրական մշակույթի դեմ ազգայնականության հիմնական պատճառն է <ref>Greenfeld, L. (1992) Nationalism: Five Roads to Modernity . Harvard University Press , Cambridge, MA.</ref>:
 
Ազգայնականության Էնթոնի Սմիթի բացատրությունը հավանաբար ամենահամապարպակն է։ Ըստ նրա՝ ազգայնականությունը գաղափարախոսական շարժում է [[Բնակչություն|բնակչության]] անունից, որի որոշ անդամների կողմից այն համարվում է ազգ, կոչված`կոչված՝ ձեռք բերելու և պահպանելու առաջինը՝ քաղաքական և տնտեսական ինքնավարություն (կամ անկախություն) և քաղաքացիական [[իրավունք]]ներ, երկրորդը`երկրորդը՝ էթնոմշակույթային ինքնություն և երրորդ սոցիալական միասնություն <ref>Smith, A. D. (1986) The Ethnic Origins of Nations . Blackwell , Oxford.</ref>:
== Ազգայնականության պատճառների քննարկում ==
Ազգայնականության պատճառների վերաբերյալ քննարկումները կարելի է բաժանել մոդեռնիստականի և հակամոդեռնիստականի։
Տող 37.
Քաղաքականության օգուտը ներկայացվել է Պոլ Բրասսի կողմից։ Նրա կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում վերնախավերը օգտագործում են ժողովրդական զանգվածներին այլ վերնախավերի հետ պայքարում դիրքեր գրավելու համար։ Զանգվածները հակված են օգնելու նրանց, ովքեր հուզական ելույթներ են ունենում ընդհանուր ծագման, արժեքների կամ հատկապես [[կրոն]]ի մասին։ Ազգայնական վերնախավերը քողարկում են իրենց իրական նպատակը, այն է՝ իշխանությանն փնտրտուք <ref>Brass, P. R. (1991) Ethnicity and Nationalism: Theory and Comparison . Sage , London.</ref>:
 
Տնտեսական օգուտի մասին խոսել է Գելլները։ Նրա համար ազգայնականությունը շարժում է բարեկեցության համար սոցիամշակույթային մոդեռնիզացիայի և հոմոգենիզացիայի միջոցով։ Այն չի քարոզում հին մշակույթը, այլ նոր, գիտական մշակույթը, որը հասանելի է դառնում լեզվին տիրապետելու դեպքում։ Արդյունքում, բնակչությունը դառնում է ազգ, քանի որ լեզուն պայմանավորում է աշխատունակությունը <ref>Gellner, E. (1983) Nations and Nationalism . Blackwell , Oxford.</ref>: Ազգայնականության մեկ այլ տնտեսական [[դրդապատճառ]] նկարագրվում է Էրիկ Հոբսբաումը։ Հոբսբամը գտնում է, որ բուրժուական կապիտալիստական [[հասարակություն]]ը, նույնպես կարևորում է համերաշխությունը բանվորների և արտադրության միջոցների կապիտալիստ տերերի միջև։ Այդ իսկ պատճառով, բուրժուական ինտելեկտուալները հայտնագործել և պրոպագանդել են երկու դասերի միջև առկա ընդհանուր էթնոմշակույթային ինքնության և պատմության մասին գաղափարախոսությունը։ Այս հիմքով, նրանք պահանջում են ազգային համերաշխություն`համերաշխություն՝ համագործակցություն և բարիդրացիական հարբերություններ հասարակության բոլոր անդամների միջև։ Այսպիսով, ազգայնականությունը այս դեպքում մտացածին գիտակցություն էր, միտված փոխելու դասային ինքնության և համերաշխության իրականությունը <ref>Hobsbawm, E. (1990) Nations and Nationalism since 1780: Programme, Myth, Reality . Cambridge University Press , Cambridge., Hobsbawm, E. & Ranger, T. (Eds.) (1983) The Invention of Tradition . Cambridge University Press , Cambridge.</ref>:
 
Մշակութային օգուտի մասին խոսել է Էլի Կեդորիին։ Ազգայնականությունը հայեցակարգ է՝ մշակված օտարված ինտելեկտուալների կողմից։ Այն ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու միջոց է և վերադարձ դեպի «տաքուկ ծննդավայր»` պրեմոդեռն ժամանակների գյուղ, ապա ավանդական մշակույթի իրողությունների անվերապահ ընդունում: Այս տիպի այգայնականությունը էթնիկ մշակույթը և համայնքը ներկայացնում է որպես մարդկային գոյության բնական և իրական նախապայման <ref>Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London.</ref>:
Տող 54.
 
Մշակութային ազգայնականությունը ուղղված է պահապնելու ազգի ամբողջականությունը՝ ամրապնդելով լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։ Այն դրական դեր է խաղում երկու պայմաններում. առաջին՝ եթե իր մեջ չի պարունակում մեկուսացման և մշակութային փակվածության գաղափարներ, բացասական ուղղվածություն դեպի այլ մշակույթը, երկրորդ՝ եթե նրանում ձգտում չկա կյանքի կոչելու մշակույթի Հնագույն այն տարրերը, որոնք կարող են խոչընդոտել [[էթնոս]]ի զարգացմանը։
Սովորաբար քննադատվում է քաղաքական էթնոազգայնականությունը, որը բնութագրվում է որպես մի ժողովրդի կողմից մյուսի նկատմամբ գերակայություն՝ իշխանությունում, գաղափարախոսությունում, մշակույթում։ Չգերակայող էթնիկ խմբերի ազգայնականությունը ծայրահեղ ձևերում կարող է սեպարացիայի հասնել`հասնել՝ մերժելով տարբերության բոլոր ձևերն ու միջոցները<ref>Арутюнян Ю.В. и др. Этносоциология. уч. пос. для ВУЗов. М., 1998.</ref>:
 
Քաղաքացիական և էթնիկական ազագայնականությունները տարբերելով Էնթոնի Սմիթը նշում է, որ այս երկուսն էլ իդեալական տիպեր են և «որ յուրաքանչյուր ազգայնականություն ունի քաղաքացիական ու էթնիկ տարրեր տարբեր աստիճաննրում և տարբեր ձևերով»: