«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (21) oգտվելով ԱՎԲ
Տող 39.
 
== Օմայյանների տապալում ==
Օմայանների և Աբբասյանների պայքարը ավարտվեց [[750]] թվականին [[Միջագետք]]ում, [[Մեծ Զավ (գետ)|Մեծ Զաբ]] գետի ափին տեղի ունեցած վճռական ճակատամարտում, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։ Իշխանությունը անցավ Աբբասյաններին։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի։ Սակայն [[Աբու ալ-Աբբաս]]ը խալիֆ էր հռչակվել դեռևս [[749]] թվականին, երբ ապստամբները մտան [[Իրաք]]ի [[Քուֆա]] քաղաք։ Աբու Ալ-Աբբասը, խալիֆա դառնալով, իրեն կոչեց «աս-Սաֆահ», որը նշանակում էր «առատաձեռն», սակայն այն թարգմանվում է նաև որպես «արյունահեղ»` նկատի ունենալով այն բազում սպանությունները, որ նա կատարեց իր դիրքերը ամրապնդելու համար` առաջին հերթին բնաջնջելով Օմայյանների ավելի քան 80 երևելի անդամների։ Օմայաններից միայն մեկը`մեկը՝ Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան փախավ [[Իսպանիա]], որտեղ [[756]] թվականին հիմնադրեց [[Կորդովայի Օմայան խալիֆայություն]]ը։ Օմայանների տոհմի բնաջնջումը սակայն անդորրություն չբերեց Աբբասյաններին։ Նրանց դեմ ընդվզեց Սիրիան։ Պատճառն այն էր, որ Սիրիան Օմայաններիի օրոք խալիֆայության քաղաքական կենտրոնն էր հանդիսանում, իսկ այժմ կենտրոնը տեղափոխվեց Իրաք և Սիրիան վերածվեց մի սովորական նահանգի։ Նրանք մի քանի ապստամբեցին, սակայն դրանք դաժանորեն ճնշվեցին ալ-Սաֆահի կողմից։
 
Լարվեցին հարաբերությունները նաև [[շիաներ]]ի հետ։ Շիաները, ովքեր օգնել էին Աբբասյաններին Օմայանների դեմ պայքարում, հավատացած էին, որ նրանց տապալման դեպքում իշխանությունը կամցներ իրենց, բայց Աբբասյանները ամբողջ իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում։ Այս հողի վրա 750 թվականին վտանգավոր հակաաբբասյան ելույթներ տեղի ունեցան Մավարաննահրում։ Այս ապստամբության ճնշման մեջ մեծ դեր խաղաց [[Աբու Մուսլիմ]]ը, ով մեծ դեր էր խաղացել Օմայանների տապալման գործում։ Այնուհետև ոտքի կանգնեցին նաև [[Քուֆա]]յի շիաները, որոնց գլխավորում էր Քուֆայի կառավարիչ [[Աբու Սալամ ալ-Խալալ]]ը, ում Աբու ալ-Աբբասը համարում էր իր ամենավտանգավոր մրցակիցներից մեկը։ Դրա համար նա որոշեց իր ճանապարհից հեռացնել Աբու Սալամին և դրա համար նա կրկին դիմեց Աբու Մուսլիմին, որ համաձայնվեց օգնել նրանց։ Նրա հրամանով իր հավատարիմ մարդիկ սպանեցին Աբու Սալամին, սակայն լուրեր տարածեցին, որ նրան սպանել են խարիջիները։
Տող 45.
 
== Պետության բարգավաճում ==
Աբու ալ-Աբբասի մահից հետո գահն անցավ նրա եղբորը`եղբորը՝ [[Աբու Ջաֆֆարի]]ն ([[754]]-[[775]])։ Նա հանդիսացավ այն խալիֆան, որի ժամանակ իրոք հաստատվեց և ամրապնդվեց Աբբասյան դինաստիայի իշխանությունը։ Նա իրեն կոչեց «Ալ-Մանսուր»` «Հաղթանակ»։ Գահին անցնելուց հետո, նրա դեմ դուրս եկավ խալիֆայի գահի հավակնորդ, իր հորեղբայր`հորեղբայր՝ [[Սիրիա]]յի կառավարիչ [[Աբդալլահ]]ը, սակայն [[754]] թվականին [[Խորասան]]ի կառավարիչ Աբու Մուսլիմի օգնությամբ նրանք պարտության մատնեցին Աբդալլահին։ Այս ժամանակ ալ-Մանսուրը սկսեց մտածել Աբու Մուսլիմից ձերբազատվելու մասին, քանի որ նրա ազդեցիկ անձնավորություն էր, նրան կասկածանքով էին վերաբերվում, քանի որ նրա մեջ վտանգավոր մրցակից էին տեսնում։ Դրա համար ալ-Մանսուրը Աբու Մուսլիմին հրավիրեց իր պալատ և հրամայեց ձերբակալել նրան և սպանել`սպանել՝ [[755]] թվականին։ Նրա սպանությունից հետո [[Պարսկաստան]]ի շիաները ապստամբություն բարձրացրեցին [[Նիշապուր]]ում։ Նրանց դեմ խալիֆը 10000-անոց զորք ուղարկեց և խեղդեց ապստամբությունը, ինչպես ասյտեղ այնպես էլ Մավարաննահրում։
 
Անհանգիստ էր նաև [[Արաբիա]]ն։ Արաբիայի վերնախավը պատրաստ էր օգնության ձեռք մեկնել Աբբասյանների դեմ հանդես եկող ցանկացած ուժի, ինչպիսիք էին շիաները, որոնք կենտրոնացել էին Արաբիայում։ Նրանք [[762]] թվականին ապստամբություն բարձրացրեցին խալիֆայի դեմ Ալիի որդի Հասանի ծոռների`ծոռների՝ Մուհամմադի, ով կրում էր «Մաքուր հոգի» տիտղոսը, և Իբրահիմի գլխավորությամբ։ Նրանց միացան նաև [[Իրաք]]ի ու [[Հիջազ]]ի շիաները, որոնք Մուհամմադին խալիֆ հռչակեցին։ Նրանց դեմ ճակատամարտում Աբբասյանները կրկին հաղթանակ տարան։ Ճակատամարտոմ Մուհամմադը սպանվեց։ Այնուհետև կարողացան պարտության մատնել նաև Իբրահիմին։ Այսպիսով ալ-Մանսուրին հաջողվեց իր սրի ներքո համախմբել Արաբական կայսրությունը, բացի Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի։ Նրա անվան հետ է նաև կապված Աաբբասյան խալիֆայության նոր մայրաքաղաքի`մայրաքաղաքի՝ Բաղդադի կառուցումը [[762]] թվականին։
 
Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր [[Քուֆա]], բայց քանի որ այն Ալիի հետևորդների`հետևորդների՝ շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը [[762]] թվականին [[Տիգրիս]] գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»` Խաղաղության քաղաք, սակայն ավելի գործածական էր Բաղդադ անվանումը։ Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին` ալ-Մահդին([[775]]-[[785]]): Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը։ Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ։ Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց։ Նա ներում շնորհեց [[762]]-[[763]] թվականներին Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք։ Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին։ Այստեղ Մերվում [[776]] բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր [[Հաշիմ իբն Հաքիմ]]ը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ։ Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց [[783]] թվականին։ Ալ-Մահդին մահացավ [[785]] թվականին, նա ուներ 2 որդի`որդի՝ Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր։ Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786 թվականներին և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար։ Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը։ Նա 786 թվականին թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը ([[786]]-[[809]]):
 
=== Խալիֆայությունը Հարուն աս-Ռաշիդի օրոք ===
Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը։ Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան [[հարկ]]երը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից։ Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում։ Շռայլությունները, անիմաստ նվիրատվությունները սովորական երևույթ էին դարձել։
 
Դրա հետ մեկտեղ նա աչքաթող չէր անում իշխանությունն ամրապնդելու և պաշտպանելու հարցերը։ Նա առաջին խալիֆն էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն`շահելուն՝ տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Դրա դիմաց նրանք ամեն կերպ աջակցում էին Հարուն առ-Ռաշիդին ամրապնդելու իր իշխանությունը։ Վերջինս շատ զգույշ քաղաքկանություն էր վայելում շիաների նկատմամբ, որպեսզի չգրգռի նրանց։ Բայց այնուամենայնիվ նա չկարողացավ կանխել ժողովրդական հուզումները, որոնք հիմնական պատճառը հարկեր աճն ու դրանց գանձման դաժան մեթոդներն էին։ Եվ այդ դժգոհությունների հողի վրա [[798]] թվականին ապստամբեցին [[Սիստան]]ի գյուղացիությունը։ Նրանց ճնշելու համար ուղարկված զորքերը պարտություն կրեցին և խալիֆը դադարեցրեց հարկերի գանձումը Սիստանի մուսուլման բնակչությունից։ Նրան ավելի շատ անհանգստացնում էր 806 թվականին [[Խորասան]]ի ապստամբությունը։ Ապստամբների թիվը հասնում էր 100 000-ի։ Հարուն առ-Ռաշիդը նրանց դեմ ուղարկում է 20 000-անոց բանակ, որը պարտություն է կրում և ապստամբնրը գրավում էն [[Սամարղանդ]]ը, որը մեծ հաջողություն էր նրանց համար։ Սա մեծ կորուստ էր խալիֆայության համար, ուստի Հարուն առ-Ռաշիդը ինքն է անցնում մեծ բանակի գլուխ և շարժվում է ապստամբների դեմ, սակայն ճանապարհին նա հիվանդացավ Թուսում և այստեղ էլ մահացավ 809 թ.։
 
== Թուլացում և մասնատում ==
'''Հարուն առ-Ռաշիդ'''ը ուներ 2 որդի`որդի՝ Մամունն ու Ամինը։ Նա իր ժառանգորդ է նշանակում փոքրին`փոքրին՝ Ամինին։ Սակայն 799 թվականին նա փոփոխություն է մտցնում իր որոշման մեջ և Մամունին նշանակում 2-րդ ժառանգորդ։ Այս տարօրինակ որոշմանը հաջորդում է ևս մեկը՝ նա Ամինին նաև նշանակում է [[Իրաք]]ի, [[Սիրիա]]յի, [[Արաբիա]]յի, [[Եգիպտոս]]ի, Հյ. Աֆրիկայի կառավարող, իսկ Մամունին նշանակում է [[Խորասան]]ի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը`մայրաքաղաքը՝ Բաղդադը և [[Մերվ]]ը։ Այս անհեռատես քայլով Հարունը անկախ իր կամքից հիմքեր նախապատրաստեց խալիֆայության բաժանման համար։ Այսպիսով նրա մահից հետո Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Թվում էր ամեն ինչ հարթ է, բայց ոչ։ Եղբայրների միջև հակամարտություն սկսվեց, քանի որ Ամինը [[810]] թվականին գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար`համար՝ այդպիսով խախտելով իր հոր սահմանած 2 կարևոր նախապայման։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Այս իրավիճակում Ամինը պատերազմ սկսեց եղբոր դեմ [[811]] թվականին, սակայն պարտություն կրեց։ Մամունի զորքերը տանում էին հաղթանակ հաղթանակի հետևից և [[812]] թվականին մոտեցան և շրջապատեցին Բաղդադը։ Չկարողանալով ոչինչ անել`անել՝ Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունին։ Սակայն Մամունը այդ լուրը բերող բանբերին սպիտակ շապիկ տվեց, որը գլխի վրա եկուստ չուներ։ Դա նշանակում էր մահ`մահ՝ նրան պետք էր Ամինի գլուխը։ [[813]] թվականին Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին, որը կառավարեց մինչև [[833]] թվականին։
 
Խալիֆայության թուլացման ու քայքայման հիմքերը դրեցին Ամինն ու Մամունը, որից հետո եղբայրասպան հակամարտություններն ու բախումները սովորական երևույթ դարձան։ Դա հանգեցրեց կենտրոնական իշխանության և խալիֆայի դիրքերի թուլացմանը, ինչի հետևանքով թուլացավ հսկողությունը ծայրամասերի վրա, որը գործունեության լայն ասպարեզ բացեց կենտրոնախույս ուժերի համար։ Այս բանգավառում իր ներդրումն ունեցավ արաբական և պարսկական վերնախավերի հակամարտությունը, որը ծագել էր դեռևս դինաստիայի կառավարման առաջին տարիներին։ Սկզբնական շրջանում խալիֆաները կարողանում էին արաբա-պարսկական հակամարտությունը պահել իրենց հսկողության տակ։ Սակայն այս հակամարտությունը գործում էր նաև Ամինին և Մամունին հաջորդած խալիֆաների գահակալության շրջանում։ Այդ պայքարը ջլատեց խալիֆայության ուժերը և իր դերակատարումն ունեցավ նրա տկարացման մեջ։ Խալիֆայության տրոհումը նախապատրաստող գործոն եղավ կրոնա-դավանական հակամարտությունը առաջին հերթին իսլամի մեջ, որը այդպես էլ միասնական կրոն չդարձավ և սունիների և շիաների միջև պայքարը վերածվեց բախումների և արյունալի պատերազմների։ Տրոհման գործոն էր նաև խալիֆայության ռազմական ուժերը։ Տարիների ընթացքում բանակը սկսեց կոտորակվել։ Տեղական կառավարիչները ստեղծում էին իրենց սեփական զինված ուժերը։ Դրությունը սրվեց սկսած [[Հարուն առ-Ռաշիդ]]ից, երբ նա [[թուրքեր]]ից կազմավորեց իրենց պահապան բանակը, որը դարձավ կարևոր ռազմական ուժ։ Թուրքական գվարդիան այնքան ուժեղացավ, որ [[847]] թվականին խալիֆա Վասիկի մահից հետո խալիֆա «դարձրեցին» նրա եղբորը`եղբորը՝ Մութավաքիլին, սակայն նա սպանվեց [[861]] թվականին իր թուրք հրամանատարների ձեռքով իր ավագ որդի Մուսթանսիրի գիտությամբ, ով դարձավ խալիֆ և կառավարեց կես տարի [[861]]-[[862]] թվականներին, հետո թունավորվեց։ Թուրքական գվարդիան բացեիբաց արհամարհում էր խալիֆներին։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ երկրի ներսում քաղաքական, սոցիալական, տնտեսական նախադրյալներ ստեղծվեցին Բաղդադից տեղական կառավարողների կախվածության թուլացման և խալիֆայության տրոհման, ինչի արդյունքում ստեղծվեցին մեծ ու փոքր, անկախ ու կիսանկախ պետություններ, որոնք այլևս հաշվի չէին նստում Բաղդադի հետ (էմիրություններ)։ Այս ընթացքում խալիֆայությունը ընկավ Բուիների, այնուհետև [[սելջուկներ]]ի տիրապետության տակ, որոնց փոխարինելու եկան մոնղոլները։
 
== Խալիֆայության կործանում ==
[[Մոնղոլներ]]ը քաղաքական ասպարեզ իջան դեռևս [[11-րդ դար]]ի վերջին։ [[13-րդ դար]]ում մոնղոլական ցեղերը միավորվեցին մեկ միության մեջ, որը գլխավորեց [[Թեմուչին]]ը։ [[1206]] թվականին նա ընտրվում է թագավոր և կոչվում [[Չինգիզ խան]]։ Նա կարողանում է մոնղոլական միությունը վերածել մի հզոր ռազմական պետության, որը դառնում է ամբողջ աշխարհի ահ ու սարսափը։ Իր կառավարման տարիներին ([[1206]]-[[1227]]) նա գրավում է [[Հյուսիսային Չինաստան]]ը, [[Խորեզմշահեր]]ի տարածքները, [[Միջին Ասիա]]ն և այլն։ Նրան հաջորդած Մեծ խաները`խաները՝ [[Ուգեդեյ]]ը, Գույքը և մյուսները գրավում են նորանոր տարածքներ`տարածքներ՝ աստիճանաբար մոտենալով [[Բաղդադ]]ին։
 
[[1251]] թվականին գահն անցնում է Չինգիզ խանի թոռանը`թոռանը՝ [[Մունգքե]]ին, ով նպատակ էր դրել գրավել Բաղդադը և վերացնել խալիֆայությունը։ Այդ գործը նա հանձնարարում է իր եղբորը`եղբորը՝ [[Հուլաղու խան]]ին, ով [[1253]] թվականին [[Մոնղոլիա]]յից շարժվեց դեպի Բաղդադ։ Հուլաղուն [[1256]] թվակնին գրավում է ասսասիների գլխավոր կենտրոնները և վերացնում է նրանց։ Լուծելով այս հարցը նա [[1257]] թվականին վերջնագիր ուղարկեց խալիֆա Մուսթասիմին`Մուսթասիմին՝ պահանջելով անձնատուր լինել։ Վերջինիս պատասխանը խուսափողական էր, որը սակայն ընկալվեց որպես մերժում և [[1258]] թվականին Հուլաղուի զորքերն արդեն Բաղդադի դարպասների մոտ էին։ Գիտակցելով կախված վտանգը նրանք բանակցություններ առաջարկեցին, բայց արդեն ուշ էր։ [[1258]] թվականին փետրվարի 10-ին մոնղոլները ներխուժեցին Բաղդադ։ Քաղաքն ավերվեց և հրկիզվեց։ 5 օր շարունակ քաղաքը ավերվեց և թալանվեց։ Խալիֆ Մուսթասիմը մահապաժի ենթարկվեց։ Նրա հետ սպանվեցին Աբբասյան ընտանիքի բոլոր արու անդամները, պաշտոնյաները։ Եվ այսպես 558 տարի գոյատևած Աբբասյան խալիֆայությունը դադրեց գոյություն ունենալ։ Նրա կործանումը դարձավ պատմական իրողություն։
 
== Աղբյուրներ ==