«Առանցքի ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
 
Տերմինը նաև օգտագործեց [[Հունգարիայի թագավորություն (1920–1946)|Հունգարիայի]] վարչապետ [[Գյուլա Գյոմբոս]]ը, երբ 1930-ականներ սկզբին դաշնություն էր ուզում կնքել Իտալիայի և Գերմանիայի հետ{{sfn|Sinor|1959|p=291}}: Գյոբոսը լուրջ քայլ կատարեց իտալո-հունգարական հարաբերությունների զարգացման գործում, սակայն նրա անսպասելի մահը 1936 թվականին կիսատ թողեց նրա կողմից հարաբերությունների հաստատումը Բեռլինի հետ, այնուամենայնիվ նրան հաջորդած [[Կալման Դարանիյ]]ը կարողացավ միավորվել Առանցքին{{sfn|Sinor|1959|p=291}}: Իտալիայի արտգործնախարար [[Գալեացո Կիանո]]յի և գերմանացի դեսպան [[Ուլիխ վոն Հասել]]ի միջև հանդիպումների արդյունքում ստորագրվեց տասնինը կետանոց նախագիծ 1936 թվականին: Դրանից հետո նոյեմբերի 1-ին Մուսոլինին հրապարակավ հայտարարեց Հռոմ-Բեռլին առանցքի ստեղծման մասին<ref name=Watt/>:
 
===Իտալիայի նախնական ջանքեր գերմանո-իտալական դաշինքի կառուցման շուրջ===
Իտալիան [[Բենիտո Մուսոլինի]]ի կառավարման ժամանակ պատրաստակամություն էր հայտնել Գերմանիայի հետ ռազմավարական դաշինք կառուցելու, որը ուղղված կլիներ Ֆրանսիայի դեմ<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124">MacGregor Knox. Common Destiny: Dictatorship, Foreign Policy, and War in Fascist Italy and Nazi Germany. Cambridge University Press, 2000. Pp. 124.</ref>: Իտալիայի կառավարության գլուխ կանգնելուց հետո Մուսոլինին դաշնութուն ցանկացավ կնքել Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի հետ<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>: Նա հավատում էր, որ Իտալիան կամրապնդի իր դիրքերը Եվրոպայում Գերմանիայի հետ դաշինք կնքելով<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>: 1923 թվականի սկզբներին որպես բարի կամքի դրսևորում Իտալիան ռազմական օգնություն ուղարկեց Գերմանիային, որը զինաթափվել էր Վերսալի պայմանագրից հետո<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>:
 
[[Պատկեր:Benito Mussolini Duce.jpg|thumb|upright|Բենիտո Մուսոլինի]]
 
1923 թվականին Մուսոլինին առաջարկեց Գերմանիայի Կանցլեր [[Գուստավ Ստրեսեման]]ին դաշնություն կնքել` հույս ունենալով որ գերմանիան ռազմական օգնություն կտրամադրի Իտալիային, երբ Իտալիան հարձակվի Հարավսլավիայի հետ վիճարկելի [[Անկախ երկիր Ֆիումե|Ֆիումե]]ի վրա: Իտալիայում Գերմանիայի դեսպանը 1924 թվականին հաշվետվություն ներկայացրեց, համաձայն որի Մուսոլինին հույս ուներ Գերմանիայի հետ ռազմական դաշինք կնքելով պատերազմում հաջողության հասնել Ֆրանսիայի դեմ<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>:
 
== Ծանոթագրություններ ==