«Քիմիական տարրեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: 1թ → 1 թ oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 6.
Միևնույն տարրը կարող է գոյություն ունենալ մոլեկուլի բաղադրությամբ, բյուրեղական կառուցվածքով ու հատկություններով տարբերվող մի քանի պարզ նյութերի ձևով, որոնք կոչվում են ալոտրոպ ձևափոխություններ։ Քիմիական տարրերը քիմիական ռեակցիաների ընթացքում չեն փոխարկվում այլ տարրերի, քանի որ անփոփոխ են մնում ատոմների միջուկները։
Քիմիական տարր հասկացությունն առաջինը ձևակերպել է անգլիացի գիտնական [[Ռոբերտ Բոյլ]]ը 1661 թ-
Ըստ քիմիական և ֆիզիկական հատկությունների՝ քիմիական տարրերը բաժանվում են 2 խմբի՝ մետաղների և ոչ մետաղների։ Այս բաժանումը հարաբերական է, ուստի չի կարելի կտրուկ սահման դնել նրանց միջև։ Սկզբունքորեն յուրաքանչյուր տարր ունի թե՜ մետաղական և թե՜ ոչ մետաղական հատկություններ։ Բնականաբար, տարրի հատկություններից մեկն ավելի արտահայտված կարող է լինել, քան մյուսը.
== Տարրերի պարբերական համակարգ ==
Տող 13.
Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։
Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում են ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքական էլեկտրոնների թիվը, հետևաբար՝ նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը։ Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից։ Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց։ Որպես կանոն՝ տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին։ Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը։ Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (Ա) և երկրորդական (Բ)։ Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը։ Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը։ Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են։ Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով։
Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է։ Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից. I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, իսկ IV, V, VI և VII-ը՝ մեծ։ Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով։ II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպիկ տարրեր։ Դրանց հատկությունները տիպիկ մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն։ Համակարգը բաղկացած է 10 շարքից։ Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, իսկ մեծ
VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված են 14 տարրեր՝ 58–71 կարգաթվերով, որոնց անվանում են լանթանոիդներ (լանթանանմաններ)։ Դրանց քիմիական հատկություններն իրար շատ նման են։
|