«Առանցքի ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Առաբցքը աճեց Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների սերտացմամբ, որը նպատակաուղղված էր պաշտպանել սեփական հայացքները 1930-ականների կեսերին: Առաջին քայլը եղավ Գերմանիայի և Իտալիայի միջև պայմանագրի ստորագրումը 1936 թվականի հոկտեմբերին: [[Բենիտո Մուսոլինի]]ն նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ բոլոր եվրոպական երկրները պետք է պտտվեն Հռոմ-Բեռլին առանցքի շուրջ, այստեղից ստեղծվեց «Առանցք» տերմինը<ref name="Schmitz">{{cite book |author=Cornelia Schmitz-Berning |title=Vokabular des Nationalsozialismus |location=Berlin |publisher=De Gruyter |page=745 |year=2007 |isbn=978-3-11-019549-1 }}<!--|accessdate=26 March 2015 --></ref><ref name="GlobSec">{{cite web |url=http://www.globalsecurity.org/military/world/int/axis.htm |title=Axis |publisher=GlobalSecurity.org |accessdate=26 March 2015 }}</ref>: Երկրորդ քայլը եղավ 1936 թվականի նոյեմբերին ստորագրված [[Հակակոմիտերյան պակտ]]ը, [[Նացիստական Գերմանիա|Գերմանիայի]] և [[Ճապոնական կայսրություն|Ճապոնիայի]] միջև: [[Իտալիայի թագավորություն|Իտալիան]] միացավ պակտին 1937 թվականին: Հռոմ-Բեռլին առանցքը դարձավ ռազմական դաշնակցություն 1939 թվականին, որը կոչվեց «[[Երկաթե պակտ]]», որը ամրապնդվեց 1940 թվականի [[Բեռլինյան պակտ (1940)|Եռակողմ պակտ]]ով:
 
Իրենց հզորության գագաթնակետին Առանցքի ուժերը հասան [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ, երբ նրանք օկուպացրել էին Եվրոպայի մեծ մասը, Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Ասիան: Սակայն չկար եռակողմ հանդիպումներ և ուժերի կոորդինացիա, ավելի շատ միասին գործում էին Իտալիան և Գերմանիան: 1945 թվականին պատերազմի ավարտին դաշնությունը փլուզվեց, իսկ դաշնության անդամ երկները պարտվեցին պատերազմում:
 
==Ստեղծում==
{{Հիմնական|Բեռլինյան պակտ (1940)}}
«Առանցք» տերմինը առաջին անգամ օգտագործեց Իտալիայի վարչապետ [[Բենիտո Մուսոլինի]]ն Իտալո-գերմանական հարաբերությունների ֆոնին 1923 թվականի սեպտեմբերին, երբ նա դաշնություն էր ուզում կնքել Բեռլինի հետ ընդդեմ [[Հարավսլավիայի թագավորություն|Հարավսլավիա]]յի և [[Ֆրանսիայի երրորդ հանրապետություն|Ֆրանսիայի]]<ref name=Watt>D. C. Watt, "The Rome–Berlin Axis, 1936–1940: Myth and Reality", ''The Review of Politics'', 22: 4 (1960), pp. 530–31.</ref>:
 
Տերմինը նաև օգտագործեց [[Հունգարիայի թագավորություն (1920–1946)|Հունգարիայի]] վարչապետ [[Գյուլա Գյոմբոս]]ը, երբ 1930-ականներ սկզբին դաշնություն էր ուզում կնքել Իտալիայի և Գերմանիայի հետ{{sfn|Sinor|1959|p=291}}: Գյոբոսը լուրջ քայլ կատարեց իտալո-հունգարական հարաբերությունների զարգացման գործում, սակայն նրա անսպասելի մահը 1936 թվականին կիսատ թողեց նրա կողմից հարաբերությունների հաստատումը Բեռլինի հետ, այնուամենայնիվ նրան հաջորդած [[Կալման Դարանիյ]]ը կարողացավ միավորվել Առանցքին{{sfn|Sinor|1959|p=291}}: Իտալիայի արտգործնախարար [[Գալեացո Կիանո]]յի և գերմանացի դեսպան [[Ուլիխ վոն Հասել]]ի միջև հանդիպումների արդյունքում ստորագրվեց տասնինը կետանոց նախագիծ 1936 թվականին: Դրանից հետո նոյեմբերի 1-ին Մուսոլինին հրապարակավ հայտարարեց Հռոմ-Բեռլին առանցքի ստեղծման մասին<ref name=Watt/>:
 
== Ծանոթագրություններ ==