«Օտո Սկուլմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 10, էջ 447 oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սկուլմե''', Օտո Եկաբովիչ (Օտտո Յակովլևիչ, [[1889]]-[[1967]]), լատվիացի խորհրդային նկարիչ։ [[Լատվիա]]յի ԽՍՀ ժողովրդական նկարիչ ([[1959]]), ԱԱՀԼ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդսմ ([[1954]])։ Սովորել է [[Ռիգա]]յում՝ Ցա․ Ռոզենթալի ([[1906]]-[[1907]]), [[Մոսկվա]]յում՝ Ռ․ Կ․ Ժուկովսկու և Կ․ Ֆ․ Յուոնի ([[1907]]-[[1908]]) [[ստուդիա]]ներում, [[Պետերբուրգ]]ում՝ Շտիգլիցի ուսումնարանում ([[1909]]-[[1914]])։ [[1944]]-[[1961]] թվականին եղել է [[Լատվիա]]յի ՍՍՀ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը, [[1952]]-[[1953]] թվականներին՝ [[Լատվիա]]յի ՄԱՀ նկարիչների միության վարչության նախագահը։ Սկուլմեի հաստոցային մի շարք նկարներ լատվիական արվեստում պատմահեղափոխական ժանրի առաջին օրինակներն են («Կաուգուրցիների ապստամբությունը», [[1945]], Լատվիայի ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։ Լատվիայի բեմանկարչության առաջատար վարպետներից էր․ Ռիգայի՝ Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնում ձևավորել է [[250]]-ից ավելի ներկայացում (Ռայնիսի «Կրակ և գիշեր», [[1947]], [[ԽՍՀՄ]] պետական մրցանակ, [[1947]])։ Պարգևատրվել է [[3]] շքանշանով։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=447}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}