«Վերդենի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հ․ 11, էջ 398 oգտվելով ԱՎԲ
Տող 31.
[[Պատկեր:French 87th Regiment Cote 34 Verdun 1916.jpg|մինի|Վերդենի Ճակատամարտը]]
Փետրվարի 21-25-ին գերմանական զորքերը [[Մյոզ]] (Մաաս) գետի աջ ափին չկարողացան ճեղքել ֆրանսիական զորքերի դիմադրությունը։ Մարտ ամսին գերմանացիները գլխավոր հարվածը փոխադրեցին Մյոզ գետի ձախ ափը, սակայն նույնպես անհաջող։ [[70]] օրվա ծանր մարտերից հետո գերմանական զորքերն առաջացան ընդամենը 6—7 կմ։ Սկսվեցին հյուծիչ մարտեր։ Հունիսին գերմանական զորքերը վերստին փորձեցին ճեղքել դիմադրությունը և դարձյալ անհաջող։ Հարավային-Արևմտյան ռազմաճակատում [[Ռուսաստան]]ի հաջող հարձակումը և դաշնակիցների գործողությունները Մոմ գետի վրա գերմանական հրամանատարությանը ստիպեցին պաշտպանության անցնել Վերդենի մոտ։ Հոկտեմբերի 24-ին ֆրանսիական զորքերն անցան հակահարձակման և դեկտեմբերի 21-ին դուրս եկան փետրվարի 25-ին գրաված սահմանագիծը։ [[1917]] թվականի օգոստոսի 20—26-ի հարձակման հետևանքով ֆրանսիական զորքերը լիովին վերականգնեցին նախկին դրությունը Վերդենի մոտ։ Վերդենի Ճակատամարտում գերմանական հրամանատարությունը չկարողացավ ճեղքել ֆրանսիական ճակատը։ Սա նաև շնորհիվ ռուսական կողմի, երբ ֆրանսիական հրամանատարության խնդրանքով ռուսները հարձակման անցան Դվինսկիի ուղղությամբ, գերմանացիները ստիպված էին մեծ ուժեր տեղափոխել ռուսական ճակատ։ Այս ճակատամարտն աչքի ընկավ իր առանձնակի դաժանությամբ և պատմության մեջ մտավ «Վերդենի մսաղաց» անվամբ։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=398}}
 
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմ]]