«Պոլտավայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1709 ՀոթՔաթ գործիքով
չ հ․ 9, էջ 366 oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պոլտավայի ճակատամարտ''' (1709), ռուսական և շվեդական զորքերի միջև գլխավոր ճակատամարտը [[Հյուսիսային պատերազմ]]ի (տես [[Հյուսիսային պատերազմ]] [[1700]]-[[1721]]) ժամանակ, հունիսի 27-ին։ Շվեդական թագավոր [[Կարլ XII]]-ի զորքերը ((35 հզ զինվոր, 32 հրանոթ), որ [[Ռուսաստան]] էին ներխուժել [[1708 թվական]]ին) [[1709 թվական]]-ի ապրիլին պաշարեցին [[Պոլտավա]]ն։ Քաղաքի կայազորը (4200 զինվոր և 2500 զինված քաղաքացի, 29 հրանոթ, հրամանատար՝ գնդապետ Ա․ Ս․ Կելին) դրսից վրա հասած ռուսական հեծելազորի (գեներալ Ա․ Դ․ Մենշիկովի գլխավորությամբ) և [[ուկրաինա]]ցի կազակների աջակցությամբ հաջողությամբ ետ մղեց մի քանի գրոհ։ Մայիսի վերջին [[Պոլտավա]]յին մոտեցան ռուսական բանակի հիմնական ուժերը [[Պետրոս I]]-ի գլխավորությամբ։ Հունիսի 16-ի ռազմական խորհրդում որոշվեց տալ գլխավոր ճակատամարտը։ Հունիսի 25-ին ռուսական բանակը (42 հզ զինվոր, 72 հրանոթ) դիրքավորվեց [[Պոլտավա]]յից 5 կմ հեռավորության վրա։ [[Կարլ XII]] [[ռուսներ]]ի վրա գրոհելու համար առանձնացրեց 20 հզ զինվոր, 4 հրանոթ, պահեստում ([[Պոլտավա]]յի մոտ) թողնելով շուրջ 10 հզ մարդ, այդ թվում դավաճան հետման [[Իվան Մազեպա|Ի․ Ս․ Մազեպայի]] կողմից խաբված [[ուկրաինա]]ցի և զապորոժյան կազակներին։ Հունիսի 27-ի գիշերվա ժամը 2-ին շվեդական զորքերը հարձակվեցին ռուսական ռեդուտների (ամրությունների) վրա և հաջողություն չունեցան։ Անհաջող գրոհից հետո շվեդացի զորքերը ետ քաշվեցին և նորից գրոհեցին առավոտյան ժամը 9-ին։ Ճակատամարտի ընթացքում ռուսական հետևակը սկսեց նեղել հակառակորդին՝ ճակատից, իսկ հեծելազորը՝ շրջանցել թևերը։ Ժամը 11-ի մոտ շվեդները դիմեցին փախուստի։ [[Կարլ XII]] և [[Մազեպա]]ն փախան [[Օսմանյան կայսրություն]]։ Շվեդների կորուստը կազմեց 9 հզ-ից ավելի սպանված և 18 հզ–ից ավելի գերի, ռուսներինը՝ 1345 սպանված և 3290 վիրավոր։ Պոլտավայի ճակատամարտի հետևանքով [[Շվեդիա]]յի ռազմական հզորությունը սասանվեց, և պատերազմում տեղի ունեցավ բեկում հօգուտ [[Ռուսաստան]]ի։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=366}}
 
[[Կատեգորիա:Ռուսաստանի ճակատամարտեր]]