«Հիքսոսներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
չ հ․ 6, էջ 458 oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3.
Եգիպտերեն « Հիքսոս» անունը, որն սկզբնապես նշանակել է «օտար թագավորներ» («հովիվների կառավարիչներ», նաև «հովիվներ»), հետագայում տրվել է այդ ցեղերի ամբողջ խմբին։ Հիքսոսների էթնիկական բուն անունը հայտնի չէ։ Դատելով հիքսոսների մոտ նկատվող սեմական և խուռիական անուններից, նրանց էթնիկական կազմը խայտաբղետ էր։ Մ.թ.ա. մոտ 1700-ին [[Առաջավոր Ասիա]]յից ներխուժել են [[Եգիպտոս]], հաստատվել Ստորին Եգիպտոսում, հիմնել XV և XVI դինաստիաները և Ավարիս մայրաքաղաքը։ [[Հին Եգիպտոս]]ում ամենամեծ հզորության հասել են Հիան թագավորի ժամանակ (մ.թ.ա. XVII դ.)։ Նրանք առաջին անգամ Եգիպտոս ներմուծել են ձի և անվավոր փոխադրամիջոց, պարզեցրել եգիպտական գիրը՝ ստեղծելով զուտ այբբենական գիր։ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է եգիպտացիների ազատագրական շարժումն ընդդեմ հիքսոսների։ Այդ պայքարն ավարտել է փարավոն Ցահմոս I (մ.թ.ա. 1584—1559), որը գրավել է Ավարիսը։ Հիքսոսների մնացորդները նահանջել են [[Պաղեստին]], և նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ հիշատակություն չկա։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=458}}
[[Կատեգորիա:Անհետացած ազգեր]]
|