«Լյումինաֆոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հետ շրջում oգտվելով ԱՎԲ
չ հ․ 4, էջ 645 oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լյումինաֆորներ''' (< լատ. lumen-լույս և հուն. φορός-կրող), [[Լույս|լուսային]], ռենտգենյան, α. β. y-[[Ճառագայթում|ճառագայթների]], [[էլեկտրոններ]]ի փնջի կամ այլ ազդակների ներգործությամբ լուսարձակող արհեստական նյութեր։ Ըստ [[քիմիա]]կան բաղադրության լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական Լյումինաֆորները (լյումոգեններ) սովորաբար օրգանական բարդ միացություններ են, իսկ Լյումինաֆորները՝ բյուրեղային նյութեր, որոնց ավելացված են փոքր քանակությամբ խթանիչներ (ակտիվատորներ)։ Անօրգանական Լյումինաֆորներ հաճախ կոչվում են նաև բյուրեղաֆոսֆորներ կամ [[ֆոսֆոր]]ներ։ Լյումինաֆորները հիմնականում կարելի է բաժանել հետևյալ խմբերի. 1. լույսով (տեսանելի, ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր) [[Գրգռականություն|գրգռվող]] Լյումինաֆորները՝ ֆոտոլյումինաֆորներ։ Այս խմբին են դասվում օրգանական Լյումինաֆորների մեծ մասը, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինչպես նաև տեսանելի լույսի կարճալիք մասի ազդեցությամբ պայծառ լյումինեսցենցում են առաջացնում։ Օգտագործվում են դեկորատիվ [[ներկեր]]ում, գործվածքեղենի լյումինեսցենտային սպիտակեցման համար, լյումինեսցենտային միկրոսկոպիայում, [[Բժշկություն|բժշկական]], [[Կենսաբանություն|կենսաբանական]] հետազոտություններում են։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները տեսանելի լույսի փոխակերպվող անօրգանական Լյումինաֆորներ [MgWO<sub>4</sub>, (Zn, Be)<sub>2</sub> SiO<sub>4</sub>-Mn են] օգտագրծվում են լյումինեսցենտային լամպերում։ Ինֆրակարմիր ճառագայթների համար օգտագործվող Լյումինաֆորները նախօրոք գրգռվում են ուլտրամանուշակագույն կամ y-ճառագայթներով։ Երկարատև ետլուսարձակում ունեցող Լյումինաֆորներ (օրինակ՝ CaS-SrS, ZnS-Cu, Bi) օգտագործվում են վթարային լուսավորման համար, լուսատու ներկերում։ 2. էլեկտրոնային փնջով գրգռվող Լյումինաֆորներ՝ կաթոդլյումինաֆորներ (ZnS-Ag, ZnS*CdS-Ag)։ Օգտագործվում են օսցիլոգրաֆների, [[հեռուստացույց]]ների, [[ռադիո]]լոկատորների համար էլեկտրոնաճառագայթային խողովակներ և էլեկտրոնաօպտիկական փոխակերպիչներ պատրաստելիս։ 3. Ռենտգենյան ճառագայթներով գրգռվող Լյումինաֆորները՝ ռենտգենալյումինաֆորներ (58%ZnS և 42%CdS-Ag)։ Օգտագործվում են ռենտգենյան ճառագայթների թիրախների պատրաստման համար։ 4. [[Միջուկ]]ային (α,β,y) ճառագայթներով և այլ մասնիկներով գրգռվող Լյումինաֆորներ՝ սցինտիլյատորներ (ZnS-Cu, ստիլբեն, անտրացեն)։ Լյումինեսցենցման երևույթն այս դեպքում կոչվում է սցինտիլյացիա։ Օգտագործվում են սցինտիլյացիոն հաշվիչներում։ Այս խմբին են դասվում նաև «մշտական գործող» Լյումինաֆորներ։ Սովորական Լյումինաֆորներին (օրինակ՝ ZnS-Cu) ավելացվում է ռադիոակտիվ նյութ (օրինակ՝ Ra կամ C<sup>14</sup>), որի հետևանքով ստացվում է թույլ «մշտական» լուսավորություն։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=645}}
 
[[Կատեգորիա:Լյումինեսցենցում]]