«Յոտուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 4.
 
==Ծագումնաբանություն ==
Հին սակնդինավերենում յոտունները կոչվում էին jǫtnar, իսկ առավել մասնավոր դեպքերում` leirjötnar (հողե յոտուններ), eldjötnar (հրե յոտուններ), risar, bergrisar (լեռնային ռիսեր), sjórisar (ծովային ռիսեր), þursar, hrímþursar (սառնամանիքի թուրսեր), vindþursar (քամու թուրսեր)։ Կին յոտուններին նաև անվանում էին gýgjar (եզակի` gýgr) կամ íviðjur (եզակի` íviðja)։
Յոտունն բառը, որը ծագում է նախագերմանական *etunaz բառից, հավանաբար նույն ծագումն ունի, ինչ ''ուտել'' բայը, որը նախագերմաներենում *etan է։ Սա հղում է տալիս նրան, որ յոտունները, ըստ էության, հսկաներ են և մարդկանց են ուտում։ <ref>Shippey, Tom (2005). "Giants". The Shadow-walkers: Jacob Grimm's Mythology of the Monstrous. Arizona Center for Medieval and Renaissance Studies/Brepols. pp. 83–110.</ref> Նույն տրամաբանությամբ` þurs բառը ծարավ գոյականի թեքված ձևն է և հղում է տալիս յոտունների «արյան ծարավ» լինելուն։ Risi բառը, որն օգտագործվում է յոտուններին բնութագրելու համար, համեմատական է գերմաներեն Riese, հոլանդերեն reus, անգլերեն rise և արխաիկ շվեդերեն rese բառերին, որոնք բոլորն էլ ցույց են տալիս բարձրանալը, բարձր կամ բարձրահասակ լինելը, որը ևս հղում է յոտունների հսկայական չափերին։
 
== Սկանդինավյան յոտունները ==
=== Ծագում ===
Ըստ սկանդինավյան աշխարհաստեղծման առասպելի` առաջին էակը, որ առաջացավ Գիննունգագապ կոչվող նախաստեղծ քաոսից, մոնումենտալ չափերի հսկա Իմիրն էր։ Երբ Նիֆլհեիմրի սառնամանիքը հանդիպեց Մուսպելսհեիմրի տաքությանը, Իմիրը ծնվեց այս երկու հակադիր ուժերի միացումից։ Սթուրլուսոնի Գիֆլագիննինգում այսպես է նկարագրվում Իմիրի ստեղծումը.<blockquote>Ինչպես Նիֆլհիմից էր դուրս գալիս սառնամանիքը...այդպես ինչ հանդիպում էր Մուսպելլին տաք էր և լուսավոր, սակայն Գիննունգագապը նույնքան հանգիստ էր, որքան առանց քամի երկինքը։ Եվ երբ սառնամանիքն ու տաքության շունչը հանդիպեցին իրար, որ սկսեցին կաթիլներ առաջանալ, դրանք մի կողմ ցողվեցին տաքության ուժից և դրանից մարդու ձև մի բան առաջացավ և նրան տրվեց Իմիր անունը։ <ref>translated, Snorri Sturluson; Faulkes, edited by Anthony (1995). "Gylfaginning". Edda (Reissue. ed.). London: Dent. ISBN 978-0-460-87616-2.</ref></blockquote>Երբ նա քնեց մի յոտունն որդի և մի յոտունն դուստր ծնվեցին նրա արմունկներից, իսկ նրա ոտքերից ծնվեց մի որդի` վեցգլխանի հրեշ։ Այս երեք էակները հիմք դրեցին hrímþursar` սառնամանիքի հսկաներ, կոչվող էակներին, որոնք բնակեցրին Նիֆլհեիմը։ Երբ հսկա Իմիրը սպանվեց Օդինի, Վիլիի և Վեի կողմից, նրա արյունը լցվեց Նիֆլհեիմ և սպանեց բոլոր յոտուններին, բացառությամբ Բերգելմիրի և նրա կնոջ, ովքեր հետագայում վերականգնեցին իրենց տեսակը։ Սա հիշատակվում է Վաֆթրուդնիսմալում, ուր ասվում է. «Իմիրի մաշկից Երկիրը առաջացավ, և լեռները առաջացան նրա ոսկրերից, երկինքը առաջացավ նրա գանգից ւ ծովը` նրա արյունից»։ <ref name="Orchard 2010">Orchard, translated by Andrew (2010). "Vafthrúdnismál". The poetry of the Elder Edda. London: Penguin Classics. ISBN 978-0-140-43585-6.</ref>
 
=== Յոտունների կերպարը ===