«Աբրահամ Ա Աղբաթանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացնում եմ կաղապարով եկող կատեգորիան oգտվելով ԱՎԲ
Տող 5.
6-7-րդ դարերում, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ հայ և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանական հարցերի շուրջ։ Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների, նեստորականների և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև։ [[Պարսկաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանության խնդիրներին։ Չնայած արդեն V դարի վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները։ Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի ([[6-րդ դար]]ի վերջ) միջոցով հեռացնելով [[Հայաստան]]ի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանական [[Մավրիկիոս]] կայսրը ([[591]] թվականից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ [[Դվին]]ում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում։ Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Չնայած Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ [[608]] թվականին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը։
 
== Հոգևոր ժառանգությունը ==
Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «[[Գիրք թղթոց]]ում» պահպանված՝ Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն։ Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը [[6-րդ դար]]ի սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց»)։ Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի [[506]] թվականի Ա ժողովի ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ։ Ըստ Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնական խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը։<br/>
Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ [[Ուխտանես]] եպիսկոպոս պատմիչը Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում։<br/>
Տող 15.
* [http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=1580&captn=18362&wrpg=0&aupg=0 Աբրահամ Աղբաթանեցի, Կանոն. Յաղագս դատաստանաց ամուսնութեան եւ քանիոնութեան ազգականաց («Մատենագիրք Հայոց», Դ հատոր, Է դար, Անթիլիաս, 2005, էջ 38-41)]։
 
== Գրականություն ==
* [http://kantegh.files.wordpress.com/2011/04/e-t-m-hay-asor.pdf Տէր-Մինասեան Երուանդ, Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908։ Երկրորդ հրատարակութիւնը տե՛ս Էջմիածին, 2009]։
* [http://serials.flib.sci.am/openreader/Kyuron_1910/book/Binder1.pdf Ակինեան Ներսէս, Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վիեննա, 1910]։
Տող 21.
* Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։
 
== Արտաքին հղումներ ==
* [[:Պատկեր:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf|«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]]
 
{{Կաթողիկոս|
Տող 31.
 
{{կաթողիկոսներ}}
 
{{ՔՀՀ}}
 
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:613 մահեր]]
[[Կատեգորիա:Ծննդյան ամսաթիվն անհայտ]]
[[Կատեգորիա:Մահվան ամսաթիվն անհայտ]]
[[Կատեգորիա:6-րդ դարի ծնունդներ]]