«Հալիկառնասոսի դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:The maussolleion model dsc02711-miniaturk nevit.jpg|մինի|Հալիկառնասոսի դամբարանի մանրապատկերը]]
[[Պատկեր:Bodrummauzoleum.jpg|մինի|ձախից|Դամբարանի ավերակներն այսօր]]
'''Հալիկառնասոսի դամբարան''', մ.թ.ա. IV դարում [[Փոքր Ասիա]]յի հարավ-արևմտյան [[Կարիա]] երկրամասի մայրաքաղաք [[Հալիկառնասոս]]ում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, [[աշխարհի յոթ հրաշալիքներ]]ից մեկը։ Կառուցվել է Մավսոլոսի[[Մավսոլոս]]<nowiki/>ի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից։
 
==== Դամբարանի կառուցումը ====
Այս դամբարանը առանձնահատուկ է նրանով,որ այն չունի իր նախատիպը, սակայն հետագայում նմանատիպ շինություններ կառուցվեցին [[Մերձավոր Արևելք]]<nowiki/>ի մի շարք շրջաններում:
 
Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ։ Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը։ [[Պլինիոս Ավագ]]ի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր)<ref>Պլինիոս Ավագ, Բնական պատմություն, XXXVI, 30-31</ref>։
Տող 9 ⟶ 12՝
Դամբարանը (մավզոլեոնը) զարդարված էր բազմաթիվ քանդակներով, որոնց ստեղծմանը մասնակցել էին այն ժամանակի հռչակավոր քանդակագործներ [[Սկոպաս]]ը, Լեոքարեսը, Բրիաքսիսն ու Տիմոթեոսը։
 
==== Դամբարանի կործանումը ====
Դամբարանը կանգուն է մնացել մինչև [[13-րդ դար]]ը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում խաթարվել են նրա հիմքերը։ [[1522]] թ. կառույցի մնացորդները օգտագործվել են Հովհաննեսյան միաբանության ասպետների կողմից սբ. Պետրոսի ամրոցի կառուցման վրա։վրա, այնուհետև թուրքերի այն գրավելուց հետո, նրա տեղում կառուցվում է թուրքական [[Բոդրում|Բոդրումի]] ամրոցը:
 
== Ծանոթագրություններ ==