«Վիրավորանք (զգացմունք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
նյութերի ավելացում
Տող 3.
Իր մեջ ներառում է վիրավորվողի նկատմամբ զայրույթը և խղճահարությունը ինքն իր նկատմամբ այն իրավիճակում, երբ ոչինչ հնարավոր չէ ետ բերել։ Ի տարբերություն պահանջների և նախատինքի, երբ հնարավորություն կա իրավիճակն ուղղելու։
 
Սերտորեն կապված է այնպիսի հասկացության հետ, ինչպիսին է [[արդարություն|արդարացիություն]]ը<ref>[http://enc-dic.com/academic/Obida-28566.html Обида - Малый академический словарь - Энциклопедии & Словари]</ref>։ Մենք վիրավորվում ենք այն ժամանակ, երբ, մեզ թվում է, թե մեզ հետ անարդարացիորեն են վարվում։ Եթե մեզ ինչ-որ բան արդարացիորեն չի տրվել, մենք կարող ենք վշտանալ, բայց չվիրավորվել։
 
== Հոգեբանական շտկում ==
Վիրավորանքի զգացումը առաջանում է վիրավորողի վարքագծի վերաբերյալ սպասումների և իրականում նրա պահվածքի տարբերության հետևանքով։ Այսինքն՝ վիրավորանքը հանդիսանում է երեք մտավոր գործողությունների արդյունք․ սպասումների կառուցում, իրական [[վարք]]ագծի դիտարկում և համեմատություն։համեմատություն{{sfn|Օռլով|2004}}:
 
Վիրավորանքից առաջացած բացասական զգացումներից խուսափելու համար կարելի է՝ գտնվելով բարեկեցության և հանգստության վիճակում, պատկերացնել ադայդ նախկին վիրավորանքի դեպքը, հիշել և վերլուծել համապատասխանությունները տվյալ իրավիճակի հետ (սեփական սպասումները, դիմացինի վարքագիծը)։ Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ վիրավորանքի վիճակը տեղի ունենա առանց դրա երկրորդ անգամ վերապրելու։{{sfn|Օռլով|2004|loc=|էջ=}}
 
== Ո՞վ է դառնում քավության նոխազ ==
 
Շատ հաճախ վիրավորանքի պատճառած ցավը մորմոքելու համար վիրավորվածը բարկությունը թափում է առաջին իսկ պատահածի վրա: Վրեժը իհարկե չի լուծվում, քանի որ այն ուղղված չէ վիրավորանք հասցնողին:
 
Հայտնի է՝ վրեժը քաղցր է: Սակայն ինչն է պատճառը, որ մարդիկ վրեժ են լուծում բոլորովին ոչ այն մարդկանցից ովքեր իրենց վիրավորանք են պատճառել, ցավ պատճառելով նրանց, ովքեր որևէ առընչություն չունեն իրենց ցավի հետ:
 
=== Առնեի գիտափորձ ===
[[Մարբուրգի համալսարան]]ի հոգեբան Առնե Սյոստրեմը ([[գերմաներեն]] Arne Sjöström) ապացուցել է, որ վիրավորանքի հետ կապ չունեցող որևէ մեկին վիրավորելով վիրավորվածը նույնքան բավարարված է զգում իրեն, որքան կզգար, եթե իրական վիրավորողին վիրավորեր: Պարզվում է, որ վրեժխնդրությունը կարելի է բավարարել, եթե մարդը վրեժ է լուծում վիրավորողի սոցիալական խմբին պատկանող կամ նրան բնորոշ հատկություններ ունեցող մեկից:
 
Այս տեսակետի ապացուցման նպատակով մի շարք գիտափորձեր են կատարվել, որոնք հաստատել են Առնեի ենթադրությունը: Վրեժխնդրության համար քավության նոխազ ընտրելու արդյունքների վրա էականորեն ազդել են վիրավորողի հետ նմանությունը և նրա հետ ունեցած փոխհարաբերությունները, նույնիսկ արտաքին նմանությունը<ref>''Arne Sjöström'' [http://www.sciencedirect.com/science/article/pii/S0022103114001528 Displaced revenge: Can revenge taste “sweet” if it aims at a different target?] Journal of Experimental Social Psychology, January 2015.</ref>:
 
Վիրավորված մարդը ձգտում է ամեն գնով հագուրդ տալ վրեժի ծարավին: Սակայն, եթե այդ պահանջը հնարավոր է բավարարել կողմնակի մեկի հաշվին, ապա ավելի հեշտ է քավության նոխազ դարձնել շրջապատում ամենախոցելի մեկին: Այսպիսով, Առնեի հետազոտությունից որոշ չափով պարզ է դառնում, թե բռնության հիմքում ինչը կարող է ընկած լինել ոչ միայն անձնային, այլև ազգամիջյան, միջմշակութային, միջազգային հակամարտություններում<ref>Екатерина Новикова [http://www.psychologies.ru/self-knowledge/behavior/na-kom-myi-sryivaem-obidu/ На ком мы срываем обиду?] Journal psychologies 18 НОЯ 2014 </ref>:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}