«Ֆուձիյամա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
Ֆուձիյաման համարվում է սուրբ լեռ։ Այն կրոնական ուխտագնացության և տուրիզմի վայր է։ Ֆուձիյամայի պատկերը ճապոնական արվեստի սիրված առարկան է (նկարներ, ճենապակի, ասեղնագործություն)։ Ներկայում լեռան գագաթին տեղակայված են [[Սինտոիզմ|սինտոիստական]] տաճար, փոստի բաժանմունք և [[օդերևութաբանական կայան]]: Լեռան շրջակայքն ընդգրկված է Ֆուձի-Հակոնե-Իձու ազգային պարկի տարածքում<ref name="япония-ая-фудзи">ФУДЗИ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.</ref><ref name="япония-ая-хаконэ-идзу">ФУДЗИ-ХАКОНЭ-ИДЗУ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.</ref><ref name="БСЭ">Фудзияма // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.</ref>: [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ]] է:
 
=== Ստուգաբանություն===
Ներկայում Ֆուձիյամա լեռան համար օգտագործվում են {{lang-ja2|富}} (հարստություն, առատություն) և {{lang-ja2|士}} (ազնիվ մարդ) կանձիները: Սակայն հնարավոր է, որ այդ սիմվոլներն ատեձիներ են, այսինքն՝ դրանք ընտրվել են միայն արտասանության հիման վրա և որևէ իմաստ չեն պարունակում:
 
Ֆուձիյամա անվան առաջացումը պարզված չէ: [[X դար]]ով թվագրվող «Տակետորի Մոնոգատարի» պատմվածքում ասվում է, որ անվանումն առաջացել է ''անմահություն'' (不死, ֆուսի, ֆուձի}}) բառից, ինչպես նաև ''բազմություն'' (富, ֆու) և ''զինվոր'' (士, սի, ձի) բառերից<ref>{{lang-ja2|士}} բառը կարող է նշանակել ''զինվոր'' (兵士, հեյսի, հեյձի) կամ ''սամուրայ'' (武士, բուսի), սակայն նրա հիմնական իմաստն է՝ ''ազնիվ մարդ'':</ref> (որոնք բարձրանում են լեռան լանջով)<ref>[http://etext.lib.virginia.edu/japanese/taketori/AnoTake.html Japanese Text Initiative the''Taketori monogatari'']</ref>: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ Ֆուձի անունն առաջացել է {{lang-ja2|不二}} (ոչ+երկու) բառից, որ նշանակում է «իրեն հավասարը չունեցող», «անզուգական»: Ըստ այլ պնդման՝ անվան հիմքը {{lang-ja2|不尽}} (ոչ+սպառել) բառն է, որ նշանակում է «անսպառ»: Էդո շրջանի ճապոնացի գիտնական Հիրատա Ացուտանեն ենթադրում է, որ լեռան անունն առաջացել է «լեռ, որ կանգնած է ուղիղ, ինչպես բրնձի հասկիկը (''穂, հո'')» բառից:
 
== Ծանոթագրություններ ==