«Ահմեդ-Ջևդեթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Վաղ կյանք և կրթություն ==
Ահմեդ Ջևդեթ փաշան (հայտնի է նաև Հաջի Իսմայիլ Զադե անունով) ծնվել է 1822 թ. մարտի 27-ին, [[Բուլղարիա]]յի Լովեչ քաղաքում։ Նա սերում է Յուլարկիրանօղլու նշանավոր տոհմից, որի անդամները պետական ծառայողներ էին և վարում էին ռազմական, վարչական և կրոնական պաշտոններ։ Նրա պապը՝ Հաջի Ալի Էֆենդին ցանկանում էր, որ Ահմեդ Ջևդեթը դառնար կրոնական ծառայող։ Ահմեդ Ջևդեթը կրթություն սկսում է ստանալ շատ վաղ տարիքից։ Նա իր կրթությունը սկսում է արաբերենի քերականությունից՝ Հաֆըզ Օմեր Էֆենդիի մոտ, ով Լովեչ քաղաքի մուֆթին էր (Մահմեդական բարձրաստիճան հոգևորական իրավաբան-կրոնագետ և Ղուրանի մեկնաբան, որը սովորաբար գլխավոր դատավորի դեր էր կատարում կրոնական-իրավական գործերի քննության ժամանակ)։ Շատ շուտով ցուցաբերելով բարձր առաջադիմություն, Ահմեդ Ջևդեթն անցնում է իսլամական գիտությունների ուսումնասիրմանը։

1836-ին նա սկսում է ընթերցանությամբ զբաղվել՝ Լովեչի դատավորի տեղակալ Հաջի Էսրեֆի Էֆենդիի մոտ, ով Ահմեդի տարիքին որդի ուներ։ Տղաները, որոնց երկուսի անունն էլ Ահմեդ էր, հետագայում հայտնի են դառնում Ահմեդ Ջևդեթ փաշա և Ահմեդ Միդաթ փաշա անուններով։ Ահմեդ Ջևդեթի տարրական կրթությանը հաջորդում է Օսմանյան կայսրությունում ընդունված ավանդական մահմեդական կրթությունը։ 1839 թվականից նրա կրթությունն էլ ավելի կատարելագործվեց, երբ նա տեղափոխվեց Ստամբուլ և սովորեց ու ավարտեց տեղի կրթական հաստատությունը՝ մեդրեսեն՝ ստանալով դիպլոմ և ''իլմիի'' որակավորում։ Սակայն նա միայն այսքանով չբավարարվեց, այլ մեդրեսեի կրթությանը զուգահեռ, ուսումնասիրեց նաև մաթեմատիկական գիտություններ՝ Կայսերական Ռազմական Ինժեներիայի դպրոցում։ Բացի դրանից, Ահմեդ Ջևդեթը նաև մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում պատմագիտության նկատմամբ՝ որպես տարբեր աղբյուրների միջոցով մարդկության տարբեր բնագավառների փորձն ուսումնասիրելու միջոց։ Նա նույնիսկ մինչև 30 տարեկանը լրացրեց իր գիտելիքները՝ ուսումնասիրելով իսլամական, եվրոպական և միջազգային օրենքները։
 
== Պետական պաշտոնական գործունեություն ==
Տող 9 ⟶ 11՝
 
[[Պատկեր:Abdullah frères - Sulemaniye camii, Istanbul.jpg|thumb|450px|ձախից|[[Ստամբուլ]]ը 19-րդ դարում:]]
Ահմեդ Ջևդեթի նոր ծանոթությունն ու կապը բարեփոխումների կողմնակիցների միության հետ նոր գաղափարներ հաղորդեց նրան, որոնք գալիս էին բյուրոկրատիայի և քաղաքականության աշխարհից: Անգամ չնայած Ահմեդը պահպանում էր կապը ուլեմայի հետ, որ հաստատել էր 1866 թվականից, սակայն նա այժմ հանդես էր գալիս որպես բյուրոկրատ՝ զբաղվելով կրթական և գավառների բարեփոխումների խնդիրներով (Թանզիմաթ)։ 1850-51 թվականներին Մուսթաֆա Ռաշիդը նրան նշանակել էր մի դպրոցի տնօրեն, որը պաշտոնապես հաստատված էր վերապատրաստելու ուսուցիչներին՝ նոր աշխարհիկ կրթական համակարգի համար: Նա նաև Կրթության հանձնաժողովի գրագրության պետն էր, որը մշակում էր նոր օրենքներ ու կանոնակարգեր՝ աշխարհիկ դպրոցների համար: Լինելով պետական բարձրաստիճան անձնավորություն, Ահմեդ Ջևդեթը մոտիկից և ակտիվորեն մասնակցում է XIX-րդ դարի պետական-վարչական, քաղաքկան-դիվանագիտական, մշակութային և կրթական գործերին։ Միայն նրա ծառայությունների և վարած պաշտոնների թվարկումը ցույց է տալիս, թե որքան ընդարձակ և բազմակողմանի է եղել Ջևդեթ փաշայի գործունեության պետական ասպարեզը։ Մոտ 50 տարի նա ծառայել է պետական բարձր կառույցներում։ Վալիի պաշտոնով նա ծառայել է [[Ադանա]]յում, [[Հալեպ]]ում, [[Մարաշ]]ում և [[Սիրիա]]յում։ Վարել է մի շարք նախարարություններ՝ Հանրային կրթության (4 անգամ), Արդարաատության (դարձյալ 4 անգամ), Ներքին գործերի և Առևտրի։ Ջևդեթ փաշայի պետական ծառայությունների մեջ կարևոր տեղ էր բռնում նրա մասնակցությունը տարբեր վարչական-օրենսդրական հանձնաժողովների և խորհուրդների մեջ՝ երկրում ռեֆորմներ (բարեփոխումներ) մտցնելու առթիվ (Թանզիմաթի նախապատրաստությունները)։ Այդ բոլոր պատասխանատու աշխատանքները չեն խանգարել նրան զբաղվել նաև գրականությամբ։ Ունի բանաստեղծություններ, լեզվի և քերականության վերաբերող աշխատություններ և այլն։
գործերին։ Միայն նրա ծառայությունների և վարած պաշտոնների թվարկումը ցույց է տալիս, թե որքան ընդարձակ և բազմակողմանի է եղել Ջևդեթ փաշայի գործունեության պետական ասպարեզը։ Մոտ 50 տարի նա ծառայել է պետական բարձր կառույցներում։ Վալիի պաշտոնով նա ծառայել է [[Ադանա]]յում, [[Հալեպ]]ում, [[Մարաշ]]ում և [[Սիրիա]]յում։ Վարել է մի շարք նախարարություններ՝ Հանրային կրթության (4 անգամ), Արդարաատության (դարձյալ 4 անգամ), Ներքին գործերի և Առևտրի։ Ջևդեթ փաշայի պետական ծառայությունների մեջ կարևոր տեղ էր բռնում նրա մասնակցությունը տարբեր վարչական-օրենսդրական հանձնաժողովների և խորհուրդների մեջ՝ երկրում ռեֆորմներ (բարեփոխումներ) մտցնելու առթիվ (Թանզիմաթի նախապատրաստությունները)։ Այդ բոլոր պատասխանատու աշխատանքները չեն խանգարել նրան զբաղվել նաև գրականությամբ։ Ունի բանաստեղծություններ, լեզվի և քերականության վերաբերող աշխատություններ և այլն։
 
== Ահմեդ Ջևդեթի պատմագրությունը ==