«Դիվերգենտ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
 
'''Դիվերգենտ''' ([[անգլերեն]]՝ Divergent), ամերիկյան [[հակաուտոպիա]]ական ֆիլմ է, որի ռեժիսորն է [[Նիլ Բյորգեր]]ն։ Ֆիլմը նկարահանված է [[Վերոնիկա Րոթ]]ի [[Դիվերգենտ (վեպ)|համանուն վեպի]] հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 21-ին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Դու վտանգավոր ես, եթե տարբերվում ես»։
 
Ֆիլմը առաջին անգամ էկրան է բարձրացել [[2014]] թվականի մարտի 21-ին ԱՄՆ-ում: Ֆիլմը արժանացել է քննադատների տարբեր կարծիքների, գնահատվել և միաժամանակ քննադատվել է դրա կատարումը: Գրախոսները համարում են այս ֆիլմը ընդհանուր և ոչ օրիգինալ և համեմատում են այն պատանեկան գրականության ադապտացիաների հետ: Չնայած այս ամենին, ֆիլմը ֆինանսական մեծ հաջողություններ ունեցավ և բացման առաջին շաբաթվա ընթացքում տոմսարկղերում առաջինը վաճառվող ֆիլմն էր: Ֆիլմի ցուցադրությունից հետո այն աշխարհում ունեցավ ավելի քան 288 մլն. ամերիկյանի դոլարի եկամուտ, մինչդեռ [[ԱՄՆ]]-ում 85 մլն. դոլարի: Այն ներկայացվեց [[DVD]] և [[Blu-ray Disc|BD]] սկավառակների վրա 2014-ի օգոստոսի հինգին:
 
== Սյուժե ==
 
«Դիվերգենտ» ֆիլմի գործողությունները կատարվում են ֆուտուրիստական [[Չիկագո]]յում, որտեղ հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման (ԽորահմտությունԽոհեմություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն), որոնցից յուրաքանչյուրը իր մեջ ամփոփում է մարդկային ինչ-որ որակ։ Դեռահասները պետք է որոշեին, արդյոք նրանք ցանկանում են մնալ իրենց խմբավորման մեջ, թե տեղափոխվել այլ խմբավորում, որտեղ պետք է անցկացնեին իրենց ամբողջ կյանքը։ Վերջիններս պետք է անցնեն հոգեբանակ թեստ, որն էլ որոշում է, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում։ Ֆիլմի հերոսուհին՝ Բեատրիս Փրիորը, ով ապրում է Ինքնազոհություն խմբավորման մեջ, թեստի անցկացման ժամանակ պարզվեց, որ նա ոչ մի խմբավորման չի պատկանում, այսինքն՝ Դիվերգենտ է։ Եթե ինչ-որ մեկը իմանա դրա մասին ապա նրա կյանքին վտանգ կսպառնա։ Ի վերջո խմբավորումների ընտրության ժամանակ նա ընտրում է «Անվախների» խմբավորումը։
[[Պատկեր:Shailene Woodley - Flickr - nick step (2).jpg|thumb|[[Շեյլին Վուդլի]]ն ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Թրիսի դերում]]