«Սունկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր։ Դրանցից են կեղծ [[անձրևասունկ]]ը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո։ Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են։ Բազմաթիվ վայրի և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ։ Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր։ Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև՝ կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են։ Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն։ Սննդարարության հետ միասին, ուտելի սնկերն արագ են աճում, հաճախ՝ մեծ քանակությամբ, դրանցից պատրաստված պահածոները երկար են պահպանվում։ Սակայն հարկավոր է զգույշ լինել, քանի որ սնկերում պարունակվող մեծ քանակությամբ թաղանթանյութը ոչ միայն դժվար է յուրացվում, այլև նվազեցնում է մյուս սննդանյութերի յուրացումը։ [[ՀՀ]]-ում տարածված ուտելի սնկերից սննդում քիչ տեսակներ են օգտագործում, ինչը բացատրվում է հիմնականում ժողովրդական սովորություններով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են սնկի խիստ որոշակի տեսակներ։ Կա նաև տներում աճեցվող [[թեյ]]ի սունկ (ճապոնական, հնդկական և այլն), որից ստացված թթվահամ ու թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը։
 
{{Վիքիբառարան}}
{{Արտաքին հղումներ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սունկ» էջից