«Դվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 4թ → 4 թ oգտվելով ԱՎԲ
չ →‎Հիմնում: ճշտումներ, ոճական ուղղումներ
Տող 36.
 
== Հիմնում ==
330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր [[Տրդատ Մեծ]]ի որդի [[Խոսրով Բ Կոտակ]]ը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.): Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը: Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից: Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը: Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ: Այս ամենն հաշվի առնելով՝ արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր: [[Արարատյան դաշտ]]ի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «[[Խոսրովի անտառ]]» անունով: Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը: Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր: Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականինթ. դառնում է ՄարզպետականՄարզպանական Հայաստանի կենտրոնը: 450 թվականինթ. բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը: Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին: Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր:
 
== Բնակչություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դվին» էջից