'''Չառլզ Դիքենս''' ({{lang-en|Charles John Huffam Dickens}}; [[փետրվարի 7]], [[1812]], [[Պորտսմութ]] – [[հունիսի 9]], [[1870]]{{ԱԾ}}), [[Վիկտորիա թագուհի|Վիկտորիա թագուհու]] դարաշրջանի [[անգլիա]]ցի նշանավոր գրող, [[վիպասան]], ակնարկագիր։ Իր կյանքի ընթացքում ամենահանրաճանաչ գրողն էր։ [[XIX դար|XIX]] դարի դասական համաշխարհային գրականության նշանավոր գրողներից։ Դիքենսի ստեղծագործությունները համարվում են ռեալիզի գագաթնակետը, բայց նրա վեպերում կան և՛ սենտիմենտալ, և՛ հեքիաթային սկիզբներ։ Դիքենսի ամենահայտնի ստեղծագործությունները (հրատարակվել են առանձին-֊առանձին շարունակություններով)․ «[[Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը]]», «[[Օլիվեր Թվիսթ]]», «[[Դեյվիդ Կոպերֆիլդ]]», «[[Մեծ հույսեր]]», «[[Պատմություն երկու քաղաքների մասին]]»։