«Կլաուստրոֆոբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կլաուստրոֆոբիա''' ({{lang-la|''claustrum''}}` «փակ տարածք» և {{lang-grc|φόβος}}` վախ), վախ փակ տարածությունից։ [[Ֆոբիա]]յի ամենատարածված տեսակներից է։ Կլաուստրոֆոբիա ունեցող մարդը հիմնականում վախենում է նեղ տարածությունից, այն պաշտպանական ռեակցիա է, որը տեղի է ունենում կյանքին սպառնացող պայմաններում։ Կլաուստրոֆոբիան նոպայաձև բնույթ ունի և առաջանում է փակ տարածքներում և մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում (ամբոխի, հերթի մեջ): Այն հանկարծակի է սկսվում, և մարդը կորցնում է ինքնակառավարումը. առաջանում է խուճապի, շնչահեղձության զգացում: Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսևորումներով, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, բերանում չորությունը, դողը, սրտխփոցը, շնչարգելությունը: Մակերիկամներում արտադրվող ադրենալինը կտրուկ նեղացնում է անոթները` առաջացնելով գլխապտույտ և ուշագնացության վիճակ։
 
Փոքր սենյակ, փակ սենյակ, [[ավտոմեքենա]], [[թունել]], [[վերելակ]], [[քարանձավ]]՝ սրանք հիմնական այն տեղերն են, որից վախենում է կլաուստրաֆոբիայով տառապող մարդը։ Սակայն այդ ֆոբիան ունեցողը ավելի շատ ոչ թե վախենում է այդ տարածքներից, այլ վախենում է, թե ինչ կլինի իր հետ, եթե հայտնվի այդպիսի վայրում։
 
Կլաուստրոֆոբիան մյուս ֆոբիաների (վախերի) նման մանկուց է գալիս։ Դեռևս լիովին պարզ չեն դրա առաջացման պատճառները, սակայն ակնհայտ է, որ այն ուժեղ սթրես է, որն անկառավարելի վախի նոպա է առաջացնում։ Եվ քանի որ այն հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախի հետևանք է, այդ ինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվում, և մարդուն մնում է միայն սովորել պայքարել դրա ախտանշանների դեմ։
 
Կլաուստրոֆոբիայի դեպքում համալիր բուժում է ենթադրվում` հոգեթերապևտի ու հոգեբանական օգնության միջամտությամբ։ Հոգեթերապևտը, իհարկե, դեղորայքային բուժում է առաջարկում (հակադեպրեսանտներ): Հոգեբանը կիրառում է մի շարք տեխնիկական հնարքներ, որոնք օգնում են նվազեցնելու մարդու հոգեվիճակի վրա վախի բացասական ազդեցությունը. դրանցից են հիպնոթիկ տրանսի վիճակը, լոգոթերապիայի մեթոդները։ Հիվանդին հիպնոթիկ վիճակի բերելով` հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում հեռացնել վախի պատճառը, ներշնչել մարդուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն։ Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետևյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել ֆոբիայի նոպայի ժամանակ։ Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը և չընկնի խուճապի մեջ։
Հիվանդին հիպնոթիկ վիճակի բերելով` հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում հեռացնել վախի պատճառը, ներշնչել մարդուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն։ Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետևյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել ֆոբիայի նոպայի ժամանակ։ Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը և չընկնի խուճապի մեջ։
 
[[Կատեգորիա:Ֆոբիաներ]]