«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
ուղղագրական
Տող 11.
Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը։ Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է։ Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը
 
Ըստ Սարտրի, մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև այլ մարդկանց համար։ Մարդը բացահայտելով իրեն, բացահայտում է այլ մարդկանց և դրանով այլ մարդկանց դարձնում նույնքան իրական, որքան ինքն է։ Այլ մարդիքմարդիկ անհրաժեշտ են անձի գոյության և ինքնաճանաչության համար։
 
Աթեիստական էքզիստենցիալիզմը ելնում է այն դրույթից, որ Աստված չկա, ուստի մարդուն ամեն ինչ թույլ է տրված։ Մարդն ապրում է աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության։ Ըստ Սարտրի և Քամյուի, դա նշանակում է, որ մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում նա չունի հենակետ, ապավինելու ատյան։ Մարդն ազատ է, նա դատապարտված է լինելու ազատ։ Միևնույն ժամանակ, կրոնական էքզիստեցիալիստները, ընդունելով մարդու ազատ լինելը և կամքի գերիշխանությունը, գտնում են, որ այդ ազատությունը իր գագաթնակետին է հասնում Աստծուն ճանաչելու և ընդունելու միջոցով։