«Հետաքրքրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
"Interest.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ ~riley մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see c:Commons:Licensing:
Տող 1.
[[Պատկեր:Interest.jpg|մինի|Հետաքրքրություն]]
[[Պատկեր:Lego tower.jpg|մինի|հետաքրքրություն]]
'''Հետաքրքրություն''', առարկայի կամ երևույթի նկատմամբ վերաբերմունք (իմացական [[պահանջմունք]]ի դրսևորում), խոսում է [[անձ]]ի համար երևույթի գրավչության և արժեքավորության մասին։ Հետաքրքրությունն անձի [[Ակտիվություն (հոգեբանություն)|ակտիվության]] կարևորագույն [[դրդապատճառ]]ներից է, ձևավորվում է, երբ նյութական ու հոգևոր արժեքները [[անձ]]ի համար սուբյեկտիվ նշանակություն են ստանում, առաջացնում դրական [[հույզ]]եր։ Անձի զարգացման տարիքային բոլոր փուլերում հետաքրքրությունները կազմում են նրա մոտիվացիոն [[Հիերարխիա|հիերարխիայի կենտրոնական համակարգերից]] մեկը և բնութագրում են մարդուն։ Մշակութային արժեքների յուրացմանն ու իմացական ոլորտի ընդլայնմանը զուգընթաց՝ անձի հետաքրքրությունները, որոնք սկզբում բնածին կողմնորոշման [[ռեֆլեքս]]ի ինքնաբեր դրսևորումներ էին, դառնում են ավելի կայուն, գիտակցված ու կամածին։ Նախորդ փուլերին հատուկ որոշ հետաքրքրություններ անհետանում են, և առաջ են գալիս նորերը։ Անձի հոգեկան հասունության նշաններից մեկը նրա հետաքրքրությունների [[Հասարակական կարծիք|հասարակական]] օգտակարությունն է, ստեղծագործական բնույթը և մանկական սևեռումներից ազատ լինելը։ Հետաքրքրություն ընկած է նպատակադրման կարևորագույն պրոցեսի հիմքում։ Անձն իր [[նպատակ]]ներն ընտրում է այն առարկաների ու երևույթների ոլորտից, որոնց նկատմամբ հետաքրքրություն է հանդես բերում։ Հետաքրքրությունն ակտիվացնում է անձի [[ուշադրություն]]ն ու [[իմացական գործընթացներ]]ը ([[ընկալում]], [[հիշողություն]], [[մտածողություն]] և [[երևակայություն]]), ընդլայնում և խորացնում է [[Աշխարհի երկրներն ըստ տարածքի|աշխարհի]] մասին նրա [[գիտելիք]]ները։ Հետաքրքրության բավարարումը սովորաբար չի հանգեցնում նրա չքացմանը, այլ խորացնում ու առաջացնում է նոր հետաքրքրություններ, որոնք, որպես [[դրդապատճառ]]ներ, էլ ավելի են ակտիվացնում անձին։ Անձի հետաքրքրությունների բովանդակությունն արտացոլում է այն սոցիալ-մշակութային միջավայրի արժեքները, որում նա ձևավորվել և գործում է։ Միաժամանակ անձի [[անհատականություն]]ը առավել լրիվ ու յուրօրինակ է դրսևորվում հենց իր հետաքրքրությունների համակարգում։ Կայուն հետաքրքրությունները նաև համապատասխան [[ընդունակություններ]]ի անհետաքրքրության առկայության նշաններ են։