«Սասունցի Դավիթ (որմնաքանդակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26.
 
{{քաղվածք|Ներկայացնելով «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը՝ Կենտրոնը երևան է հանում Արտաշես Հովսեփյանի հարուստ ժառանգության նշանակալի աշխատանքներից մեկն այս կարևոր հոբելյանական տարում, երբ լրանում է վարպետի 85-ամյակը: Այսուհետ բոլորը հնարավորություն կունենան անվճար տեսնելու այս կոթողային ստեղծագործությունը: 2016 թվականը նշանավորվում է նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանով, իսկ Սասունցի Դավթի կերպարը մշտանորոգ ոգեշնչման և ուժի աղբյուր է եղել և մնում հայ ժողովրդի համար: Այս համատեքստում ևս «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացահայտումը հատկապես կարևոր է:|Վահագն Մարաբյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար}}
 
=== Հեղինակ ===
* [[Քանդակագործություն|Քանդակագործ]]՝ [[Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)|Արտաշես Հովսեփյան]]
 
=== Նկարագրություն ===
Որմնաքանդակում պատկերված են [[Սասունցի Դավիթ էպոս|հայկական էպոս]]ի երեք տասնյակից ավելի դրվագներ: Կենտրոնում ազգային էպոսի գլխավոր հերոսն է` [[Սասունցի Դավիթ|Դավիթ]]ը՝ Քուռկիկ Ջալալիի վրա, Թուր-Կեծակին ձեռքին` սրընթաց գրոհի ժամանակ: Այդ դրվագը շրջանակող մանր հատվածների մեջ հայոց դյուցազնի կյանքը լուսաբանող պատկերներ են` Սասունցի Դավթի ծնունդը, առաջին որսը, գառնարածությունը, Մսրա Մելիքի հետ պայքարի պատկերներ: Հորինվածքը եզրագծող երկրորդ շարքում զարդամոտիվներ են, բնապատկերներ, ամրոցի պարիսպներ, Մարութա վանքը և այլն: