«Սպարտակ Միշուլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նյութերի ավելացում
Տող 24.
| Վեբկայք =
}}
'''Սպարտակ ՎասիլիՎասիլևիչ Միշուլին''' ({{lang-ru|Спарта́к Васи́льевич Мишу́лин}}, [[հոկտեմբերի 22]], [[1926]], [[Մոսկվա]], [[ՌԽՖՍՀ]] - [[հուլիսի 17]], [[2005]], [[Մոսկվա]], [[ՌԴ]]), թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասան։դերասան, [[ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ]] (1981), [[Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ]] (1975), [[Ինոկենտի Սմոկտունովսկու անվան մրցանակ]]ի դափնեկիր, [[Լումիեր եղբայրների անվան մրցանակ]]ի դափնեկիր, [[Ռուսաստանի պետական մրցանակ]]ի դափնեկիր (1998)։
 
Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, նաև մի շարք հաջողված դերեր է ունեցել նաև թատրոնում։ Առավել հայտնի է դարձել «[[Անապատի սպիտակ արևը]]» ֆիլմում Սաիդի դերով։ Ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։
 
== Կենսագրություն ==
Սպարտակ Միշուլինը ծնվել է [[1926]] թվականի [[հոկտեմբերի 22]]-ին [[Մոսկվա]]յում։ Հորը չի ճանաչել, մայրը՝ Աննա Միշուլինան, արդյունաբերության ժողկոմի փոխնախագահն էր և մտնում էր կուսակցական անվանացուցակի մեջ։ Միշուլինների ընտանիքն ապրում էր Մոսկավայի կենտրոնում՝ Նաստասինսկի նրբանցքում։ Սպարտակը վաղ հասակից տարված էր թատրոնով և երազում էր դերասան դառնալ։
 
1937 թվականին Աննա Միշուլինան ձերբակալվեց ժողովրդի թշնամի մեղադրանքով և աքսորվեց [[Տաշքենդ]]․ Սպարտակը մնաց քեռու՝ [[ԽՄԿԿ կենտկոմ]]ին կից գործող Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր [[Ալեքսանդր Միշուլին]]ի (1901-1948) խնամակալության տակ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկսվելուց հետո Միշուլինների ընտանիքը տարհանվեց [[Ձերժինսկ]] (Գորկու մոտ)։
 
1941 թվականին Սպարտակ Միշուլինն ընդունվեց Անժերո-Սուջենսկի հրետանու հատուկ դպրոց (կարծում էր, թե դպրոցը դերասանական է)։ Ավարտելուց հետո դատապարտվեց էլեկտրական լամպերի «գողության» համար (ներկայացման համար էր վերցրել), այնուհետև գրադարանից գրքեր գողանալու և առաջնորդի նկարները սևագրի թուղթ օգտագործելու համար, որի պատճառով էլ ազատազրկվեց։ Բանտարկվեց 3 տարի։ Սակայն նույնիսկ ճամբարում չէր դադարում զբաղվել ինքնագործունեությամբ։ Մի օր նրան նկատեց բանտարկյալներից մեկը և հրավիրեց իր մոտ՝ Կալինինի մարզի Ուդոմելսի շրջանի Բրուսովո գյուղ։ Որոշ ժամանակ աշխատում էր Բրուսովոյի ակումբի պետ, ավելի ուշ՝ տարբեր գյուղական թատրոններում։ Եվ այդ ժամանակ էլ նրան գտան բարեկամները։ 1950-ական թվականների սկզբներին [[Թատերական արվեստի ռուսական ինստիտուտ]] ընդունվել չհաջողվելուց հետո Սպարտակ Միշուլինին ուղարկեցին [[Կալինինի դրամատիկական թատրոն]]ի լրացուցիչ թատերախումբ․ ավարտելով այդ թատրոնին կից թատերական ստուդիան և առաջին 5 տարվա ընթացքում խաղալով մոտ 40 դեր՝ Միշուլինը տեղափոխվեց [[Օմսկի դրամատիկական թատրոն]]ի թատերախումբ, այնուհետև կրկին վերադարձավ Կալինին։
 
1960 թվականին Կալինինի թատրոնի՝ Մոսկվայում ունեցած հյուրախաղերից հետո Միշուլինին անմիջապես հրավիրեցին մայրաքաղաքի 3 թատրոն՝ [[Լենկոմ]], [[Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն]] և [[Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոն]]։ Ընտրելով եգիծական թատրոնը՝ աշխատեց այնտեղ 45 տարի։ Դերասանին հանրահայտություն բերեցին «Кабачок „13 стульев“» հեռուստասերիալի առաջին թողարկումները։ Նրա հանրաճանաչությունն ավելի բարձրացավ, երբ կատարեց Տարականովի դերը «Հանրապետության հարստությունը» ֆիլմում, ինչպես նաև երգիծական թատրոնի ներկայացումների՝ հեռուստատեսությամբ ցուցադրությունից հետո՝ «Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը» և «Մեծ տան փոքր կատակերգությունները», սակայն հատկապես հայտնի դարձավ [[Վլադիմիր Մոտիլ]]ի «[[Անապատի սպիտակ արևը]]» ֆիլմում Սաիդի դերը կատարելուց հետո։
 
Թատրոնում նրա ամենաերկար խաղացած դերերից մեկը Կարլսոնի դերն էր։ Երբ Միշուլինին հարցրին, թե արդյոք նրան չի ձանձրացրել այս 40 տարիների ընթացքում պրոպելլերով տղամարդը, նա միշտ պատասխանում էր․ «Ես կարողանում եմ մարդկանց վերադարձնել մանկություն, հատկապես իմ հասակակիցներին, որոնք իսկական մանկություն չեն ունեցել բազմազան պատերազմների պատճառով։ Արդյոք դա քիչ է՝ մարդկանց մանկություն վերադարձնելը»<ref>[http://satire.ru/news/pamyati-spartaka-mishulina.html Памяти Спартака Мишулина]</ref>։
 
Դերասանը մահացել է [[2005]] թվականի [[հուլիսի 17]]-ին [[սրտային անբավարարություն]]ից։ Թաղված է Վագանկովի գերեզմանոցում<ref>[http://vagankovka.ru/nekropol/view/item/id/13/catid/1 Могила С. В. Мишулина на Ваганьковском кладбище]</ref>։
 
== Մրցանակներ և պարգևներ ==
* ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1969)
* ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981)
* Լեհաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1976)
* ՌԴ պետական մրցանակ՝ 1997 թվականի գրականության և արվեստի ոլորտում (1998)<ref>[http://graph.document.kremlin.ru/page.aspx?1100634 Указ Президента РФ от 6 июня 1998 г. N 656 «О присуждении Государственной премии Российской Федерации в области литературы и искусства 1997 года»]</ref>
* Ընկերության շքանշան (2002)<ref>[http://graph.document.kremlin.ru/doc.asp?ID=014227 Указ Президента Российской Федерации от 10 октября 2002 г. № 1149]</ref>
* Պատվո շքանշան (1996)<ref>[http://graph.document.kremlin.ru/page.aspx?1159225 Указ Президента Российской Федерации от 12 июля 1996 года № 1026 «О награждении государственными наградами Российской Федерации.»]</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
Տող 33 ⟶ 57՝
* [http://kinozal.tv/persons.php?s=%D1%EF%E0%F0%F2%E0%EA%20%CC%E8%F8%F3%EB%E8%ED Սպարտակ Միշուլինի մասին kinozal.tv կայքում]
* [http://www.kino-teatr.ru/kino/acter/m/ros/2906/bio/ Սպարտակ Միշուլինի մասին Кино-Театр.ру]
{{արտաքին հղումներ}}
{{դերասան-անավարտ}}
 
{{DEFAULTSORT:Միշուլին, Սպարտակ}}