«Դիարբեքիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 108.
Քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ բարձրադիր ժայռին կառուցված միջնաբերդը շրջափակված էր քառադարպաս, աշտարակավոր պարսպով։ Միջնաբերդի ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն և Արքունի պալատները, միջնադարյան բազմաթիվ [[եկեղեցի]]ներ (Ս. Աստվածածին, Ս. Կաթողիկե, Ս. Գևորգ, Ս. Երրորդություն, Ս. Հովհաննես), որոնք XVI-XVII դարերում վերածվել են մզկիթների։
 
XX դարի սկզբին Դիարբեքիրն ուներ 50-ից ավելի եկեղեցիներ ու մզկիթներ: Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին գործող երկու եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և [[Ս.Կիրակոս]]ի յոթնախորան), յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։:
 
Քաղաքի գլխավոր մզկիթը եղել է Ուլու-ջամին, որը հնում եղել է բյուզանդական Հերակլ կայսեր օրոք [[629]] թվականին կառուցված '''Ս. Աստվածածի'''ն եկեղեցին: Մզկիթներին են վերածվել նաև '''Կաթողիկե''', '''Ս. Գևորգ''', '''Ս. Երրորդություն''', '''Ս. Հովհաննես''' և այլ եկեղեցիները:<ref name=texanunneri_bararan/>
 
== Կրթություն ==
Դիարբեքիրում գործում էր յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։ Վարժարաններից մի քանիսում ուսուցանում էին նաև ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն:<ref name=texanunneri_bararan/>
 
== Այցելեք նաև ==