«Մալայա-պոլինեզյան լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 2.
'''Մալայա-պոլինեզյան լեզուներ''', ավստրոնեզիական լեզուներ, ցեղակից լեզուների ընտանիք։
 
Ներկայանում է չորս խմբով՝ ինդոնեզյան, մելանեզյան, պոլինեզյան և միկրոնեգյան։միկրոնեզյան։ Համեմատաբար քիչ ուսումնասիրված լեզվաընտանիքներից է, ընդ որում՝ որոշ լեզուների ցեղակցությունը դեռևս որոշակիորեն չիպարզված պարզված։չէ։ Մալայա-պոլինեզյան լեզուներիլեզուներին բնորոշ են բազմավանկ (առավելապես՝ երկվանկ) արմատները, կցական կառուցատիպը, վերլուծական հարուստ ձևերը շարահյուսության մեջ։ Առկա է ստացականության ուրույն կարգ, բայական համակարգում սուբյեկտը կամ օբյեկտը արտահայտվում է հատուկ մասնիկներով։ Միկրոնեզյան լեզուներում թվականը սովորաբար ստանում է քերականական տարբեր ձևավորում՝ պայմանավորված տվյալ քանակով առնված առարկաների բնույթով։ Մելանեզյան լեզուներում քերականորեն տարբերակված է ստացականությունը, ստացական առումը, և, ըստ ստացողի ու ստացյալի փոխհարաբերության,` զանազանում են օտարված և չօտարված ստացականներ։ Պոլինեզյան լեզուներին բնորոշ է հնչյունական կազմի սակավությունը (աղքատությունը)՝ 5 ձայնավոր և 9-10 բաղաձայն։ Ինդոնեզյան և պոլինեզյան լեզուներում գերակշռում են բաց վանկերը։ Ինդոնեզյան լեզուներից համեմատաբար խոշոր են մալայերենը, ինդոնեզերենը, տագալերենը, մալգաշերենը, ճավայերենը։ Մալայերենը պետական լեզու է Մալայզիայում (խոսողների թիվը՝ 12,5 մլն, 1970 թ.)։ Սրան շատ մոտ լեզու է ինդոնեզերենը, որի անունով էլ կոչվում է լեզուների այս խումբը (պետական լեզու է Ինդոնեզիայում)։ Ինդոնեզերենը սերում է մալայերենից, ճավայերենը հայտնի է գրավոր հին աղբյուրներով։ Նրա հին գրական տարբերակը հայտնի է «կավի» անունով։ Տագալերենը պետական լեզու է Ֆիլիպիններում, մալգաշերենը՝ Մադագասկարի Դեմոկրատական Հանրապետությունում։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=147}}