«Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
 
== Պատմություն ==
Հայ մեծանուն [[կոմպոզիտոր]] և դաշնակահար, [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]] [[Առնո Բաբաջանյան]]ի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց [[Կարապի լիճ|Կարապի լճի]] մոտ՝ [[Տերյան փողոց (Երևան)|Տերյան]] և [[Թումանյան փողոց (Երևան)|Թումանյան]] փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել [[2003 թվական]]ի [[հուլիսի 4]]-ին։ Ելույթ են ունեցել [[Երևան]]ի քաղաքապետ [[Երվանդ Զախարյան]]ը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ [[Սոս Սարգսյան]]ը, արվեստաբան [[Հենրիկ Իգիթյան]]ը, [[ՀՀ Ազգային ժողով]]ի նախագահ [[Արմեն Խաչատրյան]]ը, [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարի]] տեղակալ [[Ալիս Ադամյան]]ը։ Արձանը ծածկող սպիտակ քողը բարձրացրել է Երվանդ Զախարյանը։Զախարյանը<ref>Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9</ref>։ Հնչել է կոմպոզիտորի «Նոկտյուրն» ստեղծագործությունը<ref>[http://archives.armenianow.com/2003/july11/arts/armenianversion/ Ճաշակին ընկեր չկա]</ref>։ Հուշարձանի հովանավորն է գործարար [[Ռուբեն Հայրապետյան]]ը<ref>[http://www.azatutyun.am/content/article/1571792.html Երևանում բացվեց Առնո Բաբաջանյանի արձանը]</ref>։
 
== Պատկերասրահ ==