«Սիրիական սխտորագորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (20)
չNo edit summary
Տող 18.
| ncbi =
}}
'''Սիրիական սխտորագորտ''' (Pelobates syriacus), սխտորա[[գորտ]]երի ընտանիքի [[սխտոր]]ագորտերի ցեղի անպոչ երկկենցաղ։
'''Սիրիական սխտորագորտ''' (Pelobates syriacus), սխտորա[[գորտ]]երի ընտանիքի [[սխտոր]]ագորտերի ցեղի անպոչ երկկենցաղ։ ՀՀ-ում հանդիպում է [[Արմավիր]]ի, [[Արարատ]]ի, [[Կոտայք]]ի, [[Վայոց ձոր]]ի և [[Սյունիք]]ի մարզերում, [[Երևան]]ի շրջակայքում։ Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում։ Մարմինը լայն է, կլորավուն, Երկար.՝ 2-7,9 սմ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Գլուխը խոշոր է, ճակատային մասը՝ առանց արտափքվածության։ Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց։ Ականջի թմբկաթաղանթը բացակայում է։ Հետևի վերջավորությունները համեմատաբար կարճ են, միջմատային լողաթաղանթները՝ խորը կտրված։ [[Աչք]]ի է ընկնում փորելուն հարմարված խոշոր կրնկային թմբիկը։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն, տձև [[սալ]]երից բաղկացած նախշ։ Վարում է բացառապես մթնշաղային և գիշերային [[կյանք]]։ Սնվում է մանր [[անողնաշարավորներ]]ով։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում։ Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում մարտի վերջից մայիսի կեսերը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից։ Գորտնկիթներն անկանոն դասավորված են մինչև 1 մ Երկար, [[երշիկ]]անման երիզներում, որոնք փաթաթվում են ջրային բույսերին։ Շերեփուկները շատ արագ են աճում և կերպարանափոխությունից առաջ դառնում են մոտ 14,3 սմ, այսինքն՝ մոտ 3 անգամ խոշոր են, քան սեռահասուն [[գորտ]]երը։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր, սակայն շերեփուկները կարող են նաև ձմեռել։ Օգտակար է, ոչնչացնում է վնասատու [[միջատներ]]ին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
 
== Տարածվածություն ==
{{ՀԲ}}
Տարածված է Սիրիայում, Փոքր Ասիայում, Ադրկովկասում: ՀՀ-ում հանդիպում է [[Արմավիր]]ի, [[Արարատ]]ի, [[Կոտայք]]ի, [[Վայոց ձոր]]ի և [[Սյունիք]]ի մարզերում, [[Երևան]]ի շրջակայքում։ Տարածված է ՀՀ հարավարևելյան շրջաններում: Շատ հազվադեպ հանդիպում է հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում` Ջրվեժ, Առինջ, Ողջաբերդ, Ռինդ գյուղերի շրջակայքում, Սիսիանի տարածաշրջանում<ref name=":0">{{Cite web|url=http://www.mnp.am/red_book_fauna/arm/a198.html|title=Սիրիական սխտորագորտ|website=www.mnp.am|accessdate=2016-05-16}}</ref>: ԼՂՀ-ում տարածված է անտառային, տափաստանային շրջաններում և լեռնային հարթավայրերում<ref name=":1">{{Գիրք:ԼՂՀ կարմիր գիրք|14}}</ref>, քչաքանակ է:
 
== Բնակության պայմաններ և կենսակերպ ==
Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում։ Սեփական բուն չի ունենում և վարում է մթնշաղագիշերային և գիշերային կյանք<ref name=":1" />: Սնվում է մանր [[անողնաշարավորներ]]ով։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում։
 
== Արտաքին տեսք ==
Մարմինը լայն է, կլորավուն, երկարությունը՝ 2-7,9 սմ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Գլուխը խոշոր է, ճակատային մասը՝ առանց արտափքվածության։ Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց։ Ականջի թմբկաթաղանթը բացակայում է։ Հետևի վերջավորությունները համեմատաբար կարճ են, միջմատային լողաթաղանթները՝ խորը կտրված։ [[Աչք]]ի է ընկնում փորելուն հարմարված խոշոր կրնկային թմբիկը։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն, տձև [[սալ]]երից բաղկացած նախշ։
 
== Բազմացում ==
Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում մարտի վերջից մայիսի կեսերը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից, ակտիվանում են +13-+14°C պայմաններում։ Գորտնկիթներն անկանոն դասավորված են մինչև 1 մ երկարությամբ երշիկանման երիզներում, որոնք փաթաթվում են ջրային բույսերին։ Շերեփուկները շատ արագ են աճում և կերպարանափոխությունից առաջ դառնում են մոտ 14,3 սմ, այսինքն՝ մոտ 3 անգամ խոշոր են, քան սեռահասուն գորտերը։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր, սակայն շերեփուկները կարող են նաև ձմեռել։ Սաղմնային զարգացումը տևում է 5-7 օր՝ +22-+22°C ջերմաստիճանում, թրթուրների զարգացումը տևում է 65-85 օր:
 
== Նշանակություն ==
Օգտակար է, ոչնչացնում է վնասատու [[միջատներ]]ին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին։
 
== Պահպանություն ==
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում<ref name=":1" />, Ղարաբաղի կենդանիների կարմիր գրքում<ref name=":0" />։ Քանակապես կրճատվող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի և Ադրբեջանի Կարմիր գրքերում: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցանկում (3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով է խոցելի տեսակ է` VU B2ab (ii, iii): Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում: Տեսակի տարածման վայրերը չեն պահպանվում: 1985–1986 թթ –ին Ազատի ջրամբարում (Արարատի մարզ) բաց է թողնվել լաբորատոր պայմաններում աճեցված շուրջ 1500 առանձնյակ, որտեղ պոպուլյացիան գտնվում է բարվոք վիճակում<ref name=":1" />:
 
== Ծանոթագրություններ ==
<references />{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Անպոչ երկկենցաղներ]]