«Բուլոնյան անտառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Բուլոնյան անտառը ձևավորվել է Ռուվրե կաղնուտի (Bois de Rouvray) մնացորդների հիման վրա<ref>Its name is commemorated in the communes of Rouvray-Catillon and Rouvray-St-Denis.</ref>: Առաջին անգամ հիշատակվել է [[717]] թվականին, երբ ֆրանկների արքա Հիլդերիկ 2-րդը տարածքը նվիրում է [[Սեն Դենի աբբայություն|Սեն Դենի աբբայության]]ը, որը, ազդեցիկ լինելով, հիմնել էր մի քանի վանքեր: Սակայն [[Ֆիլիպ II Օգոստոս|Ֆիլիպ II]]-ը միաբանությունից գնում է տարածքի մեծ մասը որսորդության նպատակով:
 
[[1929]] թվականին Բուլոնյան անտառը պաշտոնապես հռչակվում է Փարիզի 16-րդ շրջանի
 
=== Անվան ծագում ===
Տող 15.
[[1308]] թվականին [[Ֆիլիպ IV Գեղեցիկ|Ֆիլիպ IV]]ը Բուլոն սյուր Մերում երդման արարողությունից հետո հրամայում է մերձփարիզյան անտառում կառուցել եկեղեցի` նվիրված [[Աստվածամայր|Աստվածամոր]]ը: Այստեղից էլ իրենց անվանումներն են ստանում Բուլոն սյուր Սենը (Boulogne-sur-Seine) և Բուլոնյան անտառը:
 
[[Հարյուրամյա պատերազմ]]ի ընթացքում անտառը դարձել էր գողերի և ավազակների ապաստարան: [[1416]]-[[1417]] թվականներին [[Բուրգունդիա]]յի հերցոգի զորքերը հրդեհում են անտառի մի մասը: [[Լյուդովիկոս XI |Լյուդովիկոս XI]]-ի օրոք անտառը վերականգնվում է. անտառով անցնում էր արդեն երկու ճանապարհ:
 
Այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս I-ի օրոք կառուցվում է Բուլոնյան ամրոցը, անտառը հաճախ է օգտագործվում տոնակատարությունների համար: Որսի համար նախատեսված հատվածը ցանկապատվում է: [[Հենրի IV (Ֆրանսիա)|Հենրի IV]]-ը այստեղ տնկել է տալիս 15.000 [[թթենի]]` մտադիր լինելով հիմնել [[մետաքս]]ի ֆաբրիկա:
Տող 21.
[[18-րդ դար]]ի սկզբին Բուլոնյան անտառը դառնում է փարիզյան ազնվականության սիրելի զբոսավայրը:[[Լյուդովիկոս XVI]]-ը Բուլոնյան անտառը հռչակում է հանրային տարածք` բաց անելով մուտքը բոլորի համար:
 
Բուլոնյան անտառը հաճախ է պատկերվել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արվեստում: Անտառը իրենց ստեղծագործություններում ներկայացրել են [[Էմիլ Զոլա]]ն, [[Գյուստավ Ֆլոբեր]]ը, [[Մարսել Պրուստ]]ը:<ref> Patrice de Moncan, p. 9</ref>
[[Նապոլեոն III]]-ի օրոք` [[1852]]-[[1858]] թվականներին, անտառի նախագիծը ամբողջովին վերանայվում է. ընդարձակում ու երկարացնում են ծառուղիները` հասցնելով 80կմ-ի, փորվում են լճակներ ու գետակներ, տնկվում է 400.000 ծառ<ref>Dominique Jarrassé, Grammaire des jardins Parisiens, p. 94</ref>: