«Միտոքոնդրիումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թեթև վիքիֆակցում
No edit summary
Տող 59.
 
Սիմբիոգենեզի տեսության համապատասխան, միտոքոնդրիումները առաջացել են այն բանի շնորհիվ, որ պրիմիտիվ [[բջիջ]]ները` ուկարիոտները, որոնք ունեին [[կորիզ]], չկարողացան ինքնուրույն օգտագործել [[թթվածին]]ը էներգետիկ նպատակներով, և կլանում էին [[բակտերիա]]ներ` պրոգենոտներ, որոնք կարող էին դա անել: Այս հարաբերությունների զարգացման ընթացքում պրոգենոտները փոխանցեցին իրենց [[գեն]]երի մի մասը [[էուկարիոտ]]ների [[կորիզ]]ին` վերածվելով օրանելների: Այս պրոցեսը բերեց նրան, որ ներկայիս միտոքոնդրիումները այլևս ինքնուրույն օրգանիզմներ չեն, սակայն պարունակում են [[գենետիկա]]կան ինֆորմացիա [[ԴՆԹ]]-ի տեսքով, որն անհրաժեշտ է միտոքոնդրիումների որոշ ֆունկցիաների իրականացման համար:<ref>http://www.armedical.info/wiki/Միտոքոնդրիում</ref>
 
==Միտոքոնդրիալ հիվանդություններ==
 
Միտոքոնդրիալ հիվանդությունները ժառանգական հիվանդությունների խումբ է, որոնք կապված են միտոքոնդրիումների կեսագործունեության դեֆեկտների հետ և բերում են էուկարիոտների` մասնավորապես մարդու, բջիջների էներգետիկ ֆունկցիաների խանգարման:
 
==Ընդհանուր տեղեկություններ==
 
Միտոքոնդրիալ հիվանդությունները պայմանավորված են միտոքոնդրիումների գենետիկական, կառուցվածքային կամ բիոքիմիական դեֆեկտներով, որոնք պատճառ են հանդիսանում հյուսվածքային շնչառության խանգարման:
Միտոքոնդրիալ հիվանդությունները փոխանցվում են միայն մայրական գծով, քանի որ սպերմատազոիդը տեղափոխում է միայն գենոմային ինֆորմացիայի կեսը (միտոքոնդրիումներ պրակտիկորեն չի պարունակում), իսկ ձվաբջիջը պարունակում է գենոմային ինֆորմացիայի մյուս կեսը և միտոքոնդրիումներ, որոնք իրենց հերթին գենետիկական ինֆորմացիայի կրողներ են հանդիսանում (միտոքոնդրիումը ունի սեփական ԴՆԹ): Բջջային էներգետիկ փոխանակության ախտաբանական խանգարումները կարող են արտահայտվել Կրեբսի ցիկլի տարբեր օղակների, շնչառական շղթայի կամ բետտաժօքսիդացման պրոցեսների դեֆեկտներով:
Կարելի է առանձնացնել միտոքոնդրիալ հիվանդությունների երկու խումբ`
 
Վառ արտահայտված ժառանգական համատանիշեր` պայմանավորված գեների մուտացիայով, որոնք պատասխանատու են միտոքոնդրիումների սպիտակուցների սինթեզի համար
 
*Բարտի համախտանիշ
*Կերնսի-Սեյրի համախտանիշ
*Պիրսոնի համախտանիշ և այլն
"Երկերոդային միտոքոնդրիալ հիվանդություններ", որոնք ներառում են բջջային էներգետիկ փոխանակության խանգարում, որպես պաթոգենեզի ձևավորման կարևոր օղակ
*շարակցական հյուսվածքի հիվանդություններ
*խրոնիկ հոգնածության համախտանիշ
*գլիկոգենոզ
*կարդիոմիապաթիա,
*միգրեն
*լյարդային անբավարարություն
*պանցիտոպենիա
*հիպոպարաթիրեոզ
*դիաբետ
*ռախիտ:
 
==Ախտորոշումը==
 
Միտոքոնդրիալ հիվանդությունների ախտորոշումը կոմպլեքս միջոցառում է, որն իր մեջ ներառում է մի շարք հետազոտություններ`
 
* տոհմային
* կլինիկական
* բիոքիմիական
* մորֆոլոգիկ
* գենետիկական:
 
==Բուժումը==
 
Ներկայումս միտոքոնդրիալ հիվանդությունների բուժումը գտնվում է ստեղծման փուլում, սական որպես տարածված թերապևտիկ մեթոդ է ծառայում վիտամինների միջոցով սիմպտոմատիկ կանխարգելումը, ինչպես նաև գոյություն ունի պիրուվատներով բուժումը:<ref> http://www.armedical.info/wiki/Միտոքոնդրիալ_հիվանդություններ </ref>
 
==Աղբյուրներ==
Տող 66 ⟶ 107՝
* Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 48
* Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 22
*<ref> http://www.armedical.info/wiki/Միտոքոնդրիալ_հիվանդություններ </ref>
 
{{ծանոթագրություններ}}