«Գուստավո Ադոլֆո Բեկկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Գուստավո Ադոլֆո Բեկկերը''' (իսպ. ՝ Gustavo Adolfo Bécquer, իսկական անունը՝ Գուստավո Ադոլֆո Դոմինգես Բաստիդա) իսպանացի բանաստեղծ է և արձակագիր, ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ, ով կարևոր ներդրում է ունեցել նշված ուղղության զարգացման գործում։ Պոեզիայի զգացմունքային, պարզ արտահայտչականության միջոցով խոր ազդեցություն թողնելով հետագա սերունդների ստեղծագործության վրա՝ Բեկկերը համարվում է ժամանակակից իսպանական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Ընդամենը երկու հատորում ընդգրկելի գրական ժառանգությունը բաղկացած է սակավաթիվ պիեսներից, հոդվածներից ու տեսական նյութերից («Իսպանիայի տաճարների պատմությունը», որի միայն մեկ հատորն է լույս տեսել), նամակագրական ժանրի երկու ստեղծագործությունից («Գրական նամակներ մի կնոջ», «Նամակներ իմ խցից»), լեգենդներից և բանաստեղծություններից։
 
== Կենսագրություն ==
== Կյանքը ==
Բեկկերը ծնվել է [[1836]] թ. փետրվարի 17-ին [[Սևիլյա]]յում՝ նկարիչ Խոսե Դոմինգես Ինսաուստիի և Խոակինա դե լա Բաստիդա ի Վարգասի ընտանիքում։ Գուստավո Ադոլֆոն և իր յոթ եղբայրներից չորրորդը՝ Վալերիանոն, հոր օրինակով որպես ստեղծագործական կեղծանուն են օգտագործում XVI դարի վերջերին [[Ֆլանդրիա]]յից Սևիլյա տեղափոխված ազնվական նախնիների ազգանունը։ Հինգ տարեկանում կորցրած լինելով հորը՝ 1847-ին՝ մոր մահից հետո, Բեկկերն սկսում է ապրել մորաքույրերի, իսկ որոշ ժամանակ անց՝ կնքամոր տանը։ Վերջինիս գրադարանում առաջին անգամ ծանոթանում է [[Ջորջ Բայրոն]]ի, [[Խոսե դե Էսպրոնսեդա]]յի և [[Վիկտոր Հյուգո]]յի պոեզիային, [[Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան]]ի, [[Օնորե դը Բալզակ]]ի վեպերին ու [[Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆման]]ի հեքիաթներին։ Այդ տարիներին է գրում իր առաջին բանաստեղծությունները և միաժամանակ նկարչության դասեր առնում, որը նրա հետագա ամբողջ կյանքի հիմնական զբաղմունքներից է դառնում։ Նկարչությունը որպես մասնագիտություն է ընտրում Բեկկերի եղբայրը՝ Վալերիանոն, ում հետ Գուստավո Ադոլֆոն մտերիմ է մնում ամբողջ կյանքի ընթացքում։ Տասնութ տարեկան հասակում Բեկկերը հաջողության ակնկալիքով մեկնում է [[Մադրիդ]], սակայն զրկանքներով լեցուն մի քանի տարի է անցկացնում մայրաքաղաքում՝ դրամ վաստակելով թարգմանությունների, հոդվածների, ինչպես նաև պիեսների փոխադրությունների և օպերային լիբրետոների միջոցով, որոնք միշտ կեղծանունով է հրապարակում։ Ավանդություններից մեկի համաձայն՝ Բեկկերը կորցնում է նախարարություններից մեկում զբաղեցրած իր պաշտոնը, քանի որ նրան աշխատանքային ժամին նկարելիս են տեսնում։ 1860 թվականին ընկերներից մեկի օժանդակությամբ խմբագրի պաշտոն է ստանում “El Contemporáneo” թերթում։ Այս ժամանակաշրջանում հիվանդանում է թոքախտով, որն անջնջելի հետք է թողնում Բեկկերի առողջության վրա։ Նույն թվականին ամուսնանում է իրեն խնամող բժշկի դստեր՝ Կաստա Էստեբանի հետ։ Բեկկերի կյանքում տեղ գտած կանանց մասին բազմաթիվ առասպելներ կան, մասնավորապես կարևորվում է Խուլիա Էսպինի դերը, ով նշանավոր կոմպոզիտորի դուստր էր և երազում էր հայտնի սոպրանո դառնալ։ Բեկկերը, զբոսանքի ժամանակ տեսնելով Խուլիային պատշգամբում, սիրահարվում է նրան, սակայն մերժում է ստանում։ Խուլիային նվիրված որոշ բանաստեղծություններ տեղ են գտել «Հանգեր» ժողովածուի մեջ։ Բեկկերի կենսագիրները վկայում են, որ կնոջ՝ Կաստա Էստեբանի հետ գրողն առանձնապես երջանիկ չի լինում։ Նրանք երեք զավակ են ունենում, որոնցից երրորդի դեպքում Բեկկերի հայրությունը կասկածի է ենթարկվում։ 1868-ի լիբերալ հեղափոխությունից հետո, երբ “El Contemporáneo” թերթի հիմադիրը՝ Բեկկերի հովանավոր Լուիս Գոնսալես Բրավոն, զրկվում է պաշտոնից, գրողը կորցնում է աշխատանքը և նույն շրջանում բաժանվում կնոջից։ Որդիների և եղբոր հետ Բեկկերը տեղափոխվում է [[Տոլեդո]], որտեղ նրա տկար առողջությունը կտրուկ վատթարանում է։ 1870-ին հիվանդանում և սեպտեմբերին վախճանվում է եղբայրը՝ Վալերիանոն, ինչը մեծ հարված էր Բեկկերի համար։ Վերադառնալով Մադրիդ և հաշտվելով կնոջ հետ՝ գրողը վերջինիս խնամքի տակ մի քանի ամիս է անցկացնում և հեռանում է կյանքից 1870 թվականի դեկտեմբերի 22-ին՝ երեսունչորս տարեկանում։ Բեկկերը եղբոր հետ միասին թաղված է Սևիլյայի պանթեոնում։