«Ստեփանոս Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (2) oգտվելով ԱՎԲ
→‎Ստեղծագործությունները: fixed the year of completion of «Պատմութիւն տանն Սիսական» from 1299 to 1297. For reference please look here - http://hpj.asj-oa.am/1531/1/1970-3(95).pdf ; pages 10-11.
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 10.
 
== Ստեղծագործությունները ==
Ստեփանոս Օրբելյանը պատմական և դավանական բնույթի երկերի և թղթերի հեղինակ է։ Ամենահայտնի գործը «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ «Պատմութիւն տանն Սիսական» (12991297) աշխատությունն է, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը։ Աշխատությունը հիմնված է ոչ միայն հայ և օտար պատմիչների երկերի, այլև վավերագրերի վրա (Հայոց թագավորների և Սյունյաց իշխանների, Հայոց կաթողիկոսների և Սյունյաց եպիսկոպոսների նամակներ, հրովարտակներ, կալվածագրեր, ընծայագրեր, վիմական արձանագրություններ)։ Երկը ժամանակագրական
առումով ընդգրկում է Հայոց թագավոր [[Տրդատ Ա]]-ից մինչև XIII դ. վերջի իրադարձությունները։ Առավել արժեքավոր են Պատմության այն հատվածները, որոնք հեղինակը շարադրել է իբրև ականատես։ Երկում շարադրված է Սյունյաց նախարարության առաջացման, Հայաստանի կյանքում նրա խաղացած դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, Սյունյաց եպիսկոպոսության, վանքերի հոգևոր-մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքի, գրչության կենտրոնների, վարդապետարանների, Օրբելյան իշխանական տան պատմությունը։ Կազմել է Սյունիքի նախարարների, եպիսկոպոսների, ինչպես նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները։
Պատմության մեջ է զետեղել [[Գրիգոր Է Անավարզեցի|Գրիգոր Է Անավարզեցուն]] ուղղված արևելյան վարդապետների, Սյունյաց նախարարների ու հոգևորականների ստորագրությամբ վավերացված իր գրած թուղթը, որտեղ Հայոց կաթողիկոսին խորհուրդ է տրվում «անթերի պահել երեք աստվածագումար ժողովների, սուրբ Գրիգորի և նրա որդիների ու թոռների հավատքի սահմանը», ազգ-եկեղեցական ժողովների կանոնները, հայոց ավանդություններն ու ծիսադավանական ուղղափառ սկզբունքները, հորդորել հետ կանգնել Հայ եկեղեցում նոր կարգեր ներմուծելու մտադրությունից։