«Անդրկովկասի սեյմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: սովետական → խորհրդային oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Մայիսին [[Բաթում]]ում սկսվեցին բանակցություններ Թուրքիայի և անկախ Անդրկովկասյան Հանրապետության միջև, որոնք ընդհատվել էին Տրապիզոնում։ Օգտվելով անկախ Անդրկովկասի վիճակից և չբավարարվելով Բրեստի հաշտությամբ իրեն տրված տարածքներով՝ Թուրքիան ներկայացրեց նոր պահանջներ։ Բանակցությունների ընթացքում նորից դրսևորվեցին անդրկովկասյան պատվիրակության անդամների միջև եղած տարաձայնությունները. վրաց մենշևիկները, կողմնորոշվելով դեպի Գերմանիան, աշխատում էին հռչակել Վրաստանի անկախությունը, մուսավաթականները շահագրգռված էին թուրքական զորքերի Անդրկովկաս, հատկապես [[Ադրբեջան]] մտնելով, դաշնակցականները փորձում էին ստանալ Գերմանիայի աջակցությունը՝ խոչընդոտելու համար թուրքական ագրեսիան, հայկական տարածքների զավթումը։ Այս տարաձայնություններն ավելի էր խորացնում Թուրքիան՝ աոանձին բանակցությունների մեջ մտնելով սեյմի պատվիրակությունը կազմող [[Վրաստան]]ի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Վերսկսելով հարձակումը՝ թուրքական զորքերը [[մայիսի 16]]-ին գրավեցին [[Ալեքսանդրապոլ]]ը և շարժվեցին [[Երևան]]ի ուղղությամբ։
 
Գրավելով [[Բաթում]]ը և Օզուրգեթը՝ թուրքական զորքերը սպառնում էին Թիֆլիսին։ Անդրկովկասյան սեյմը հայտարարեց զորահավաք, բայց ի վիճակի չէր զինելու և հանդերձավորելու զորքը։ Հայ և վրացի ազգային խորհուրդները երկրամասի պաշտպանության համար եռանդուն սկսեցին զինել ազգային զորքերը։ Անդրկովկասյան սեյմը չկարողացավ օգտագործել այդ հայրենասիրական պոռթկումը։ Ստեղծված իրապայմաններում, [[մայիսի 26]]-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդ առթիվ ընդունված որոշման մեջ ասված էր. «Նկատի ունենալով, որ պատերազմի և հաշտության հարցերով արմատական տարաձայնություններ դրսևորվեցին այն ժողովուրդների միջև, որոնք կազմել էին Անդրկովկասյան անկախ ռեսպուբլիկա և այդ պատճառով անհնարին էր դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմն արձանագրում է Անդրկովկասի տրոհման փաստը և վայր է դնում իր լիազորությունները» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետականխորհրդային իշխանության հաղթանակը Հայաստանում», 1960, Էջ 222)։ Նույն օրը Վրաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ [[Վրաստան]]ի Հանրապետությունը, [[մայիսի 27]]-ին մուսուլմանական ազգային խորհուրդը հռչակեց [[Ադրբեջան]]ի անկախ հանրապետությունը, [[մայիսի 28]]-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»՝ դրանով իսկ սկզբնավորելով [[Հայաստանի Հանրապետություն]]ը (1918-[[1920]])։
 
== Գրականություն==