«Նավթարդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: X-րդ դար → X դար (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Նավթարդյունաբերություն''', ծանր արդյունաբերության ճյուղ, ընդգրկում է [[նավթ]]ի և [[գազ]]ի հանքավայրերի հետախուզումը, հորատումը, նավթի և նավթագազերի (ուղեկցող) արդյունահանումը, նավթագազերի վերամշակումը, նավթի խողովակաշարային [[տրանսպորտ]]ը։ Նավթը մարդկությանը հայտնի է վաղ ժամանակներից (մ․ թ․ ա․ VI հազարամյակ)։ Այն տարբեր նպատակներով (լուսավորման, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարական շաղախ, դիազմռսման նյութ պատրաստելու և այլն) օգտագործել են [[Չինաստան]]ում (մ․ թ․ ա․ 220 թվականից), [[Բաբելոն]]ում, [[Եգիպտոս]]ում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում և այլուր։ Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետախուզական, մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Զ․ Բիսելին, իսկ գործնականում այն իրականացրել է Է․ Լ․ Դրեյքը ([[1859]], [[ԱՄՆ]]-ի [[Պենսիլվանիա]] [[նահանգ]])։
 
[[Ռուսաստան]]ում առաջին նավթահորերը բացվել են [[1864]] թվականին, Կուրանում (Ա․ Ն․ Նովոսիլցև)։ [[1890]]-ական թվականներին շահագործվել են [[Գրոզնի]]ի, [[1900]]-ական թվականներին՝ [[Ֆերգանա]]յի նավթահանքերը։ [[XX-րդ դար|XX]] [[դար]]ի սկզբին նավթի հանույթով Ռուսաստանն աշխարհում առաջինն էր ([[1901]] թվականին արդյունահանվել է 11,9, [[1913]] թվականին՝ 10,3 միլիոն տոննա, որից [[Բաքու|Բաք]]վում՝ 9,0 միլիոն տոննա)։
[[Պատկեր:Oil platform in the North SeaPros.jpg|250px|մինի|աջից|Նավթային պլատֆորմ [[Հյուսիսային ծով]]ում]]
Բաքվի նավթարդյունաբերության զարգացումը սկսվել է [[1870]]-ական թվականների սկզբից՝ նավթաբեր հողերի օգտագործման կապալավարձային կարգի վերացումից հետո։ Մինչ այդ, նավթաբեր հողերի մեծ մասը տնօրինում էին տեղացիները, հետագայում դրանք ավելի ու ավելի կենտրոնացան [[հայ]] կապիտալիստների ([[Մանթաշյաններ]], Ղուկասով, Պիտոև, Արամյան, Մաիլով, Լիանոզով, Ավան-Ցուզբաշև, Ծատուրով, Աբյանց, Առաքելով, Միրզոև և ուրիշներ) ձեռքին։ [[XIX-րդ դար|XIX]] դարի վերջին Բաքվի նավթարդյունաբերություն ներթափանցեցին և տիրապետող դարձան օտարերկրյա (շվեդիացի, [[ֆրանսիացի]], անգլիացի) և [[ռուս]]ական կապիտալները։
 
1918 թվականից, Ռուսաստանի նավթարդյունաբերության ազգայնացումից հետո, սովետական կառավարությունն արտակարգ միջոցառումներ իրականացրեց [[պատերազմ]]ի տարիներին ավերված [[ձեռնարկություն]]ները վերականգնելու, հորատման [[տեխնիկա]]ն ու [[տեխնոլոգիա]]ն կատարելագործելու ուղղությամբ։ [[1928]] թվականին նավթի արդյունահանումը (հիմնականում կենտրոնացված էր հին նավթային շրջաններում՝ Բաքվում, Գրոզնիում, [[Մայկոպ]]ում) հասցվեց 11,6 միլիոն տոննա, հարվածաճոպանային հորատումն աստիճանաբար փոխարինվեց պտտականով, նավթաքաշումը՝ խորը պոմպային շահագործման և կոմպրեսորային եղանակով։ Առաջին հնգամյակների տարիներին նավթահանքեր հայտնաբերվեցին [[Պերմ]]ի մարզում, [[Բաշկիրիա|Բաշկիրական]] ԻԽՍՀ-ում, [[Կույբիշև]]ի [[մարզ]]ում, [[Միջին Ասիա]]յում և [[Ղազախստան]]ում։ [[1940]] թվականին արդյունահանվեց 31,1 միլիոն տոննա նավթ։ Ետպատերազմյան տարիներին հայտնաբերվեցին և սկսեցին շահագործվել Վուգա-[[Ուրալ]]յան նավթագազաբեր մարզի, [[Արևմտյան Սիբիր]]ի, [[Ադրբեջան]]ի ([[ծով]]ային [[շրջան]]ներում), [[Արևմտյան Ղազախստան]]ի, [[Բելոռուսիա]]յի, [[Օրենբուրգի մարզ]]ի, [[Ուդմուրտներ|Ուդմուրտ]]ական ԻԽՍՀ-֊ի հանքավայրերը, իրականացվեց ճյուղի տեխնիկական վերազինումը։ Դրա շնորհիվ [[1980]] թվականին, [[1940]] թվականի համեմատ, [[ԽՍՀՄ]]-ում նավթի հանույթն ավելացավ 19,5 անգամ, գազային կոնդենսատի հետ՝ կազմեց 603 միլիոն տոննա (աշխարհում նավթի հանույթի 20,2%-ը)։ Նավթը ԽՍՀՄ-ում փոխադրվում է [[նավթամուղ]]ներով, որոնք նավթային բոլոր խոշոր շրջանները միացնում են նավթավերամշակման գործարանների և արտադրական կենտրոնների հետ։