«Հայաստանի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Պատմությունը ==
Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբն համարվում է [[1832]] թ., երբ հիմնադրվում է '''Երևանի Արական գիմնազիայի գրադարանը'''։գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ [[1919]]-[[1921]] թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել [[Թիֆլիս]]ի, [[Բաքու|Բաքվի]], [[Ախալցխա]]յի և [[Կարս]]ի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել [[Երևան]]։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թ.)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
 
Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, [[Լեո]]յի անձնական գրադարաններն էին, [[Ներսիսյան դպրոց]]ի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։
 
* 1925-1990 թթ. գրադարանը կոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, քանի որ վերջինս բավականին խոշոր ներդրում էր ունեցել գրադարանի կայացման գործում։
* 1982 թ.-ին հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվել է '''«Ժողովուրդների բարեկամության»''' շքանշանով։
* 1999 թ.-ից հուլիսի 4-ը նշվում է որպես '''Հայաստանի Ազգային գրադարանի օր'''։օր։
* 2012 թ.-ին լրանում է Հայաստանի Ազգային գրադարանի 180 և գրադարանի գրահրատարակչական գործունեության [[75]] ամյակները։
[[Պատկեր:National Library of Armenia.JPG|մինի|Հայաստանի Ազգային գրադարան|250x250փքս]]