«Հավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի` ձվատու, մսաձվատու և մսատու: Առավել տարածված են ձվատու ցեղերը` լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, [[ռուսական սպիտակ հավեր | ռուսական սպիտակ]] և այլն: Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները` մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը` 365 ձու: Մսաձվատու ցեղերից են` [[Ռոդայլենդ (հավերի ցեղ) | ռոդ-այլենդ]], [[Նյու Հեմփշիր (կենսաբանություն)| նյու-հեմփշիր]], պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, [[Երևանյան հավերի ցեղ | երևանյան]], ֆավերոլ և այլն: Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը` մինչև 240 ձու: Մսատու ցեղերից են` կորնիշ, լանգշան, կոխինխին և այլն: Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու: Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ ([[մսացու ճուտ]]) ստանալու համար: Բրոյլերների միսը լավագույն դիետիկ [[սննդամթերք]] է, պարունակում է մինչև 20% լիարժեք [[սպիտակուց]] և միայն 5-7% [[ճարպ]]:
 
{{վիքիքաղվածք}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հավ» էջից