«Ձեռք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ր , → ր, oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:Tupaia cf javanica 050917 manc.jpg|մինի|Tupaia javanica, Homo sapiens]]
'''Ձեռք''', մարդու վերին վերջույթին նախաբազկին հաջորդող հատված, նուրբ շարժումներ կատարող բռնող օրգան։ Ձեռքը կազմված է դաստակից, նախադաստակից և հինգ մատներից։ Դաստակի հենքակմախքը կազմված է երկու շարքով դասավորված 8 կարճ [[ոսկոր]]ներից, որոնք միմյանց հետ միացած են միջդաստակային միջոսկրյա շարակցական կցումների և [[հոդ]]երի միջոցով։ Դաստակը միացած է նախաբազկի հետ [[ճաճանչ-դաստակային հոդ]]ով, իսկ առաջին և երկրորդ շարքը միմյանց հետ կազմում են սահմանափակ շարժումներ կատարող [[ներդաստակային հոդ]]ը։
Նախադաստակի հենքակմախքը կազմված է կարճ խողովակավոր , բարակ ոսկրերից, որոնք դաստակի երկրորդ շարքի ոսկրերի մասնակցությամբ առաջացնում են դաստակ-նախադաստակային հոդեր։ [[Մատներ]]ի հենքակմախքը մատոսկրերը կամ [[ֆալանգներ]]ն են. յուրաքանչյուր մատ ունի երեք ֆալանգ՝ հիմային, միջին և եղնգային, բացի բութ մատից(երկու ֆալանգ՝ հիմային և եղնգային)։ Ձեռքի և մատների շարժումներն իրականանում են 42 [[մկաններ]]ի կծկմամբ, որոնց փոքր մասը կազմող կարճ մկանները տեղադրված են ձեռքի շրջանում, իսկ մնացածը դասավորված են նախաբազկի ափային և թիկնային երեսներին։ Ձեռքը և մատները շարժող մկաններն ու մաշկը նյարդավորվում են միջնական, ծղիկային և ճաճանչային նյարդերի, անոթավորվում ծղիկային և ճաճանչային զարկերակների ճյուղերով։ Ձեռքի կազմավորումը, որպես [[աշխատանք]] կատարող օրգանի, մարդու ձևավորման պրոցեսում պայմանավորված է [[գլխուղեղ]]ի հարաճուն զարգացմամբ։
 
{{commons|Hand}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձեռք» էջից